15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Սահմանադրական բարեփոխումների շուրջ

Գարնանային առաջին օրը երիտասարդ ՀՀԿ-ականները դիմավորեցին բավականին արդի` «Ինստիտուցիոնալ /սահմանադրական/ բարեփոխումները ՀՀ-ում. Բարեփոխումներ կառավարման համակարգում» թեմայով սեմինարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելով:

Սեմինարը կազմակերպվել էր ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր գերմանական հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ: Բանախոսներն էին` Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության իրավական բաժնի ղեկավար Վարդան Պողոսյանը և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Սեմինարի ընթացքում նախ և առաջ ներկայացվեց Սահմանադրության էությունը, ծագման պատմությունը, խնդիրներն ու նպատակները, կառավարման համակարգը, խոսվեց սահմանադրական բարեփոխումների ու կառավարման համակարգում բարեփոխումների իրականացման կարգի, դրանց անհրաժեշտության և առաջիկայի համար նախատեսված բարեփոխումների հնարավորությունների մասին:

Այնուհետև հարց ու պատասխանի, ինչ-որ չափ նաև բանավեճի արդյունքում երիտասարդները ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները,լրացրին թեմայի շուրջ ունեցած ինֆորմացիայի բացը, հասկացան գործող մեխանիզմի էությունը:

Հավելենք, որ նման սեմինարները կրելու են շարունակական բնույթ` առավել լայն շրջանակների անհրաժեշտ թեմատիկ ինֆորմացիա հաղորդելու համար:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ