11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 19, 2015

Ո՛չ, վարչապետն է որոշում. Աբրահամյանը՝ նախարարին

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց հաստատել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, բողոքարկման հանձնաժողովի անդամների առաջադրման կարգը: Նախագիծը ներկայացնող Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ ըստ օրենքի՝ ստեղծվում է մեկ միասնական մարմին և մեկ միասնական բողոքարկման հանձնաժողով, որն ընդգրկում է հարկային և մաքսային ոլորտները. «Ըստ ընդունված կարգի՝ այս օրենքը քննարկվել է տեսչական բարեփոխումների հանձնաժողովի հետ, որը […]

«Հնչեցված բոլոր կարծիքները իրենց արտահայտությունը կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ»

Այսօր ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց, որ իբրեւ իշխող քաղաքական ուժ` իրենք ողջունում են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումներում այլ ուժերի մասնակցությունը: Նա նշեց, որ հնչեցված բոլոր կարծիքներն ու բարեփոխումները իրենց արտահայտությունն անպայման կգտնեն բարեփոխված Սահմանադրության մեջ: «Մինչև մայիսի 5-ը քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց առաջարկությունները»,-ասաց […]

«Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» ֆիլմը ցուցադրվել է Վաշինգտոնում /վիդեո/

      Սկսվել են օրեր առաջ ներկայացված «Թաջ Մահալ. հայուհին և Հնդկաստանի խորհրդանիշը» վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները: Նախօրեին այն ներկայացվել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչների մասնակցությամբ: Ցուցադրությունից հետո անց է կացվել ֆիլմի քննարկում:   Հայուհու հիշատակին կառուցված Հնդկաստանի գլուխգործոց համարվող Թաջ Մահալի ստեղծման պատմության, ինչպես նաև […]

«Դուք չեք կարող խուսափել անցյալից. 1915» նոր ֆիլմի թրեյլերը պատրաստ է /վիդեո/

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված նոր՝ «1915» ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի ապրիլի 17-ին: «Դուք չեք կարող խուսափել անցյալից». հենց այս կարգախոսն ունի նոր ֆիլմը:  Հոգեբանական թրիլերի ռեժիսորներն ու սցենարի հեղինակներն են Կարին Հովհաննիսյանը և Ալեք Մուհիբյանը: Ամերիկահայ ռոք-երգիչ, երգահան «System of a Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի երաժշտական ձեւավորման հեղինակն է:

Թույլ եւ վախկոտ. Նորվեգիան քողարկում է իր շահերը` «ցինիկ» չերևալու համար

Նորվերգական «Verdens Gang» թերթն անդրադարձել է վարչապետ Էրնա Սուլբերգի՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության միջոցառմանը չմասնակցելու մասին հայտարարությանը՝ հրապարակելով «Թույլ եւ վախկոտ» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ.  Հարյուր տարի առաջ, ներկայիս  Թուրքայում  մեկ  միլիոնից ավել հայեր են սպանվել: Քսաներկու երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,  բայց Նորվերգիան` ոչ: Վարչապետ Էրնա Սուլբերգը հրավիրվել է ցեղասպանության  100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն ո՛չ […]

«Օրվա փաստը»

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման նոր նախաձեռնությունը: «Օրվա փաստը» խորագրի ներքո ձեզ են ներկայացվում Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքների ոլորտային ինֆոգրաֆիկաներ: 2013-2014 թթ. ընթացքում Երևանում ստեղծվել է 18.8 հա մակերեսով ծաղկային տարածք, որից 5.8 հեկտարը՝ 2012 թվականին, 6.2 հեկտարը՝ 2013-ին և 6.8 հեկտարը՝ 2014-ին: Մենք հաշվետու […]

Ի՞նչ է ակնարկել ԵՄ հանձնակատարը

Ժամանակը ցույց է տալիս, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մակարդակը ոչ միայն պահպանվում է, այլ նաև խորացման միտում է դրսևորում: ՀՀ-ԵՄ գործակցության նոր ձևաչափի ստեղծման և համագործակցության ընդլայնման մասին պարբերաբար նշում են ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները` ակնարկելով նաև ասոցացման համաձայնագրի քաղաքական մասի կնքման հնարավորության մասին, իսկ ավելի ճիշտ՝ բանակցված համաձայնագրի քաղաքական մասի հիման վրա նոր փաստաթղթի մշակման անհրաժեշտության […]

Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի բժշկական օգնություն է տրամադրվել

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության   համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել  Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,  համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը  համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման […]

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար: Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի