14 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Տաթև-Աղվանի-Կապան ավտոճանապարհը փակ է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին` առավոտյան 04:00-05:00-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկելի մասի հիմնական հատվածը փակվել է: Այն բաց է միայն թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար:

Այս պահին Գորիսի ճանապարհաշինարարների կողմից տարվում են աշխատանքներ` համապատասխան տեխնիկայի միջոցով ճանապարհը քարաբեկորներից մաքրելու ուղղությամբ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ