17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի բժշկական օգնություն է տրամադրվել

Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ առողջապահության նախարարության   համակարգող խորհուրդը բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրել  Հայոց ցեղասպանությունը վերապրած Երևանի 8 բնակչի:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ,  համակարգող խորհրդի նախագահ Գագիկ Միրիջանյանի գլխավորած մասնագիտական խումբը  համայցերի ընթացքում անհրաժեշտ բժշկական հետազոտություններ է կատարել: Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտության, էլեկտրասրտագրության, ինչպես նաև արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտության հիման վրա, ըստ բժշկական ցուցումների,  նախարարության կողմից ականատես-վերապրածներին տրամադրվել են անհրաժեշտ դեղեր և բժշկական պարագաներ: 

«Հայաստանի բուժքույրերի միավորում ասոցիացիա» հասարական կազմակերպությունը  ևս իր աջակցությունն է ցուցաբերել` տրամադրելով խնամակալներ:

Հետազոտությունների արդյունքների հիման վրա ստեղծվել են ականատես-վերապածների բժշկական անձնագրերը:  Հավաքագրվել են նաև մարզաբնակների առողջական տվյալները:

Բժշկական օգնության կարիք ունեցողները Երևանում կգտնվեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», իսկ մարզերում` մարազային բժշկական կենտրոնների մասնագետների մշտական հսկողության ներքո: 

Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածների առողջական խնդիրների լուծմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարության ծրագիրը Հայկական ակնաբուժական նախագծի աջակցությամբ մեկնարկել էր դեռևս 2014թ.: Ակնաբուժական նախագծի աջակցությամբ մարզաբնակ ականատեսների համար կազմակերպվում են մասնագետների  պարբերական այցելություններ: 

Աշխատանքներին աջակցում է նաև «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Նշենք, որ ականատես-վերապրածների բարձրացրած հարցերին արագ արձագանքելու և բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունում   գործում է  055 05 86 26 հեռախոսահամարը: Տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: 

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ