27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թույլ եւ վախկոտ. Նորվեգիան քողարկում է իր շահերը` «ցինիկ» չերևալու համար

Նորվերգական «Verdens Gang» թերթն անդրադարձել է վարչապետ Էրնա Սուլբերգի՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության միջոցառմանը չմասնակցելու մասին հայտարարությանը՝ հրապարակելով «Թույլ եւ վախկոտ» հոդվածը, որը ներկայացնում ենք ստորեւ. 

Հարյուր տարի առաջ, ներկայիս  Թուրքայում  մեկ  միլիոնից ավել հայեր են սպանվել: Քսաներկու երկիր ճանաչել է Հայոց ցեղասպանությունը,  բայց Նորվերգիան` ոչ: Վարչապետ Էրնա Սուլբերգը հրավիրվել է ցեղասպանության  100-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը, սակայն ո՛չ նա  կմասնակցի, և  ո՛չ  էլ նախարարները:  Փորձագետները  խիստ քննադատում են  նորվեգական կառավարության որոշումը

Ըստ Բրունյար Շեռլիի

«Նորվեգիան  չի ցանկանում բարկացնել Թուրքիային: Այսպես է  Նորվեգիան հոգում իր  շահերի մասին:  Սաուդիան Արաբիայի և Չինաստանի հետ հարաբերություներում էլ նույն ձևով է հանդես  գալիս,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը: «Հայոց ցեղասպանությունը»  եզրույթն օգտագործվում է 1915-1920 թվականներին  Օսմանյան կայսրությունում երիտթուրքական կառավարության կողմից հայերի նկատմամբ  իրականացված  զանգավածային կոտորածների և  բռնագաղթի վերաբերյալ:

Թուրքիան  մինչ այժմ էլ  ժխտում է   ցեղասպանությունը

Անցյալ տարի հոկտեմբերի  11–ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ
Սարգսյանը հրավեր էր ուղարկել Նորվերգիայի վարչապետ Էրնա Սուլբերգին` 2015թ. ապրիլի 24-ին  ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված արարողությանը:

Սույն հրավերի հետ  միաժամանակ Նորվեգիայի արտաքին գործերի նախարարությունը վարչապետի գրասենյակ է ուղարկում հետևյալ նամակը.

«Հայտնի է, որ միջազգային անհամաձայնություն կա 1915 թվականին Օսմանյան կայսրությանում իրականցաված ոճրագործությունները դասակարգելու որպես ցեղասպանություն: Նախարարությունը Նորվեգիայի մասնակցության մասին իր կարծիքն ավելի ուշ կներկայացնի»:

Փետրվարի 16-ին Արտաքին գործերի նախարարությունը նամակ է  ուղարկել Մոսկվայում Նորվեգիայի դեսպանին` նրան ուղարկելով Հայաստանի Հանրապետության նախագահի հրավերը. «Նորվեգիայի  դեսպանությանը խնդրվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկացնել, որ միջոցառմանը Նորվեգիան կներկայացնի  դեսպան Նամտվեդտը: Վերը նշվածը համաձայնեցված է վարչապետի գրասենյակի հետ»:

Հետևաբար, Նորվեգիան չի ներկայացնի ո՛չ վարչապետը, ո՛չ  արտաքին գործերի նախարարը, ո՛չ նախարարներից որևէ մեկը, և  ո՛չ էլ պետքարտուղարը` 1,5 միլիոն սպանված հայերի հիշատակին նվիրված միջոցառմանը:

Միայն դեսպանը կմասնակցի

Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է, որ միայն Մոսկվայում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Լեյդուլվ Նամտվեդտն է ներկայացնելու Նորվեգիան: Նա նաև Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպանն է:

Միաժամանակ Նորվեգիան չի ցանկանում օգտագործել «Ցեղասպանություն» տերմինը զանգվածային կոտորածների վերաբերյալ:

-Սա մեր պատմության ամենամեծ ողբերգություններից մեկն է, անվանել այն ցեղասպանություն թե՝ ոչ: Նորվեգիան պետք է ավելի ծանրակշիռ մասնակցություն ապահովեր, քան դեսպանի մասնակցությունը:

Մնացածը շատ աննշան քայլ է Նորվեգայի կառավության կողմից, որը   ես  նույնիսկ կցանկանամ անվանել` վախկոտ ,- ասում է հեղինակը,  խոսքի ազատության ակտիվիստ և թուրքագետ Յուջին  Շուլգինը:

– Տարօրինակ է, որ  ավելի  բարձրաստիճան պաշտոնայաով  Նորվեգիան  չի ներկայանում,- ասում է  լրագրող, գրող  և NRK-ի   վետերան (փորձագետ) Յան Օտտո Յոհանսենը,  ով վերջերս գրել  է  Հայերի ցեղասպանության մասին գիրքը:

-Սա  արվում է ելնելով մեր երկրի շահերից և հաստատում, որ Նորվեգիան անում է  այն, ինչ  մշտապես  արել է. չի ցանկանում բարկացնել Թուրքիային ,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը: Նա  կարծում է, որ Նորվերգիայի որոշումը կապված է «Ռեալ պոլիտիկի»  հետ:

– Սա քաղաքական մեծ խաղ է, որտեղ  կողմերը  իրենց  շահերն են պաշտպանում: Նորվեգիայի և այլ երկների միջև  եղած  տարբերությունը կայանում է նրանում, որ Նորվեգիան քողարկում է  իր  շահերը, «ցինիկ» կերպով չերևալու համար,-ասում է  նա:

– Բավական  է միայն նայել հետևյալ երկու օրինակներին: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունը, երբ Նորվեգիայի թագաժառանգը  մեկնում  է մասնակցելու թագավոր Աբդուլայի    հուղարկավարությանը: Մենք  զբաղվում ենք մեծ քանակությամբ զենքի  արտահանմամբ   և  միևնույն ժամանակ Նորվեգիան նրանց կոչ է անում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ  աշխատանքեր տանել:

Նույն էլ տեղի է ունենում,  երբ  Դալայ-Լաման ժամանում  է Նորվեգիա: Այս երկուսը վառ  օրինակներ  են: Սա մի բան է, որ բնորոշում է ներկայիս կառավարությանը,  դա  Նորվեգիայի վարած  արտաքին քաղաքականությանն է,- ասում է  Բորդ Լարսենը:

Քսաներկու երկրներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, որոնց մեջ են` Բելգիան, Կանադան, Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Իտալիան, Նիդեռլանդները, Շվեդիան և Շվեյցարիան:

-Զարմանալի է, որ այս առիթը  չի օգտագործվում ընդունելու այս ողբերգությունը որպես  ցեղասպանություն,- ասում է նորվեգական ՓԵՆ(PEN) ասոցիացիայի նախագահ Վիլյամ  Նիգորդը:

-Ես հետևյալ հարցն եմ տալիս. Արդյո՞ք պատճառը ֆինանսական հիմնավորում ունի, եթե այդպես է, ուրեմն սա կրկնակի ողբերգություն է, – ասում է  նա:

Յան Օտտո Յոհանսենը համարում է, որ հայերի հետ տեղի ունեցածը նորագույն ժամանակների առաջին ցեղասպանությունն էր և այն ինչ այժմ տեղի է ունենում Սիրիայում և Իրաքում` վերջինը:

Սկզբունքային գնահատական

Սա Նորվեգիայի պաշտոնական դիրքորոշումն է  Հայոց ցեղասպանության վերաբերյալ :

Նորվեգական կառավարությունը դիրքորոշում չունի, որ տեղի ունեցածը համապատասխանում է այն չափանիշներին, որպեսզի կատարվածը դասակարգվի որպես ցեղասպանություն: Այս ողբերգական իրադարձությունների մեկնաբանությունները հարկավոր է թողնել պատմաբաններին, քան՝ քաղաքական գործիչներին:

«Ցեղասպանություն» եզրույթն ամրագրված է 1948 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվեցիայում: Սկզբունքորեն խնդրահարույց է եզրույթն օգործածել այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչ կոնվեցիայի ընդունումը:

-Սա հատուկ պատճառաբանություն է: Եթե այս տրամաբանությանը հետևենք, ապա հոլոքոսթն էլ՝ ցեղասպանություն չէ: Բոլորս էլ հասկանում ենք, որ սա դատարկ պատճառաբանություն է,- ասում է Բորդ Լարսենը և ավելացնում.

-Այն տեսակետը, թե սա միայն պատմական և տեսական խնդիր է, պարզապես սխալ է: Նրանք, ովքեր հետևել են վերջին տարիների քննարկումներին, նկատել են, որ այս հարցը հզոր միջազգային քաղաքական հետաքրքրություն ունի: Նորվեգիայի նման դիրքորոշումը նրան մասնակից է դարձնում պատմությունը խեղաթյուրելու գործին:

-Նրանք, ովքեր ձևապաշտ են և ասում են, որ չի կարելի ցեղասպանություն տերմինն օգտագործել հայերի, գնչուների կամ հրեաների հետ կատարվածի նկատմամբ, իրականում նրանք ոչինչ չեն հասկացել, թե այս ամենն ինչի մասին է: Սա փորձ է Նորվեգական հանրության կարծիքը ձևականությունների մեջ պարուրելու ուղղությամբ, մինչդեռ իրականությունը Թուրքիայի հետ ունեցած կարծր տնտեսական շահերն են,- ասում է Օտտո Յոհանսենը:

Նա ենթադրում է, որ Նորվեգիայի շահերն Ադերբեջանի հետ, որը Հայաստանի գլխավոր թշնամին է, նույնպես պատճառ են հանդիսանում Նորվեգիայի կողմից ցուցաբերվող
վերաբերմունքի հարցում:

Կրագերո քաղաքի քաղաքապետ Կորե Փրեբեն Հեգլանդն ընդունել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանը մասնակցելու հրավերը: Կրագերոյում ապրած Բոդիլ Բյորնը վկա է եղել տեղի ունեցած իրադարձություններին, և այդ պատճառով էլ Կրագերոյի և Հայաստանի միջև հատուկ հարաբերություններ են հաստատվել:

-Մենք բազմիցս դիմել ենք կառավարություններին  և Խորհրդարանին  ճանաչելու  Հայոց ցեղասպանությունը, սակայն նրանք չեն ցանկացել անդրադառնալ այդ հարցին: Սա Նորվեգիայի կողմից ցուցաբերած բավականին վախկոտ վերաբերմունք է,- ասում է Հեգլանդը:

-Այս ամենը քաղաքական բնույթ ունի. Այն որ դա ցեղասպանություն է եղել հետազոտողների համար վիճահարույց հարց չէ: Սա պատմության մեջ ամենահաջողված կերպով իրականացված ցեղասպանությունն է,- ասում է պատմաբան Բորդ Լարսենը:

Ստորև նշվում է կարավարության պատասխանները.

Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում կայանալիք զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Մոսկվայում Նորվեգիայի դեսպան Լեյդուլվ Նամտվեդտն է
ներկայացնում Նորվեգիան:

Ընդունված է, երբ դեսպաններն են ներկայացնում իրենց երկրները արտասահմանում տեղի ունեցող տարբեր միջոցառումների ժամանակ: Նորվեգիան էլ շատ երկրների նման որոշել է ուղարկել իր դեսպանին Երևանում կազմակերպվող միջոցառմանը մասնակցելու համար: Դեսպանը Նորվեգիայի պաշտոնական ներկայացուցիչն է և նա մեր կառավարությունն է ներկայացնում,- ասում է պետքարտուղար Բորդ Գլադ Պետերսենը (Հ):

Ինչու՞ մեր կառավարությունը չի ցանկանում մի շարք արևմտյան երկրների օրինակին հետևել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ոչ մի կասկած չկա, որ 1915 թվականին հայերը լայնածավալ բռնությունների են ենթարկվել Օսմանյան կայսրությունում: Սա պատմական ողբերգություն է: Այս կառավարությունն էլ նախորդ կառավարության նման ոչ մի դիրքորոշում չունի այն հարցում, թե արդյո՞ք իրադարձությունները համապատասխանում են այն չափանիշներին, որպեսզի կատարվածը դասակարգվի որպես ցեղասպանություն: Այդ իրադարձությունների մեկնաբանումը հարկավոր է թողնել պատմաբաններին, քան՝ թե քաղաքական գործիչներին:

Պատմաբան Բորդ Լարսենը կարծում է, որ կառավարությունն ինքն իրեն մասնակից է դարձնում «պատմության խեղաթյուրմանը» և ասում, որ եթե հետևենք կառավարության տրամաբանությանը, ապա Հոլոքոսթն էլ չի կարելի ցեղասպանություն անվանել:

«Ցեղասպանություն» եզրույթն ամրագրված է 1948 թվականի ՄԱԿ-ի կողմից ընդունված կոնվենցիայում: Խնդիրը սկզբունքորեն կայանում է նրանում, երբ տերմինը գործածվում է այն իրադարձությունների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել մինչև կոնվենցիայի ընդունումը: Հոլոքոսթը հատուկ դեպք է: Ցեղասպանության իրավական սահմանումը ընդունվել է Հոլոքոսթից հետո և օգտագործվել Նյուրենբերգյան դատական պրոցեսների ընթացքում: Դրանից հետո տերմինը հետագա զարգացում ստացավ մինչ 1948 թվականի կոնվենցիայի
ընդունումը:

VG թերթի վերջին երեք հարցերին Գլադ Պետերսենը նույն պատասխանը տվեց.

Արդյոք՞ վտանգի է ենթարկվում Թուրքիայի հետ ունեցած քաղաքական հարաբերությունները Հայոց ցեղասպանությունն ընդունելու հարցում:

Արդյո՞ք Նորվեգիայի տնտեսական շահերը Թուրքիայի և, կամ Ադերբեջանի հետ պատճառ են հանդիսանում, որ կառավարությունը չի ցանկանում դիրքորոշում ցուցաբերել  «Ցեղասպանություն» տերմինի օգտագործման հարցում:

Թուրքիայի ՆԱՏՕ-ի անդամ լինելն ինչ-որ ազդեցություն ունի՞ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորվեգիայի վերաբերմունքի վրա:

Այսօրվա ամենակարևոր նպատակը պետք է Թուրքիայի և Հայաստանի միջև հաշտեցումը լինի: Սակայն կասկածելի է, որ  միջազգային նոր հայտարարությունները, որոնք կապում են 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն սահմանման հետ, հաշտեցման հեռանկարը ավելի դյուրին կդարձնեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ