21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Վերջին արարին դեռ չենք հասել․ Եսայան

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլի նոր բեմականացումն ու ագրեսիան ընդդեմ ՀՀ քաղաքացիների
Ակնհայտ է վաղուց, որ մեր երկրում   տապալված է սահմանադրական կարգը եւ  դա անում են մեր պետականությունը, մեր երկրի իշխանությունը զավթածները; Սրանց գործողությունների   սցենարները խորը մտածված են եւ ուղղորդված։ Զուտ վերջին օրերի մասին, մի քանի արարով։
արար -1․Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական հարձակումը՝ սրբազաններ եւ հոգեւորականներ ձերբակալվեցին,   դիմակավորված մարդիկ ներխուժեցին եկեղեցիներ եւ վայրագություններ իրականացրեցին։
արար-2․նիկոլի զավթիչ խմբակը երկրում հերթական սոդոմ-գոմորն է  ստեղծել, ակնհայտորեն այսպիսիով հերթական անգամ  տապալելով սահմանադրական կարգը։ Գործադիր իշխանությունը, ուժային կառույցները/եթե դրանց կարելի է այդպես կոչել/ երեկ վայրագ հարձակում գործեցին ընտրված մարմնի՝ Գյումրու ավագանու, ընտրված քաղաքապետի վրա եւ նրան տարան։
արար-3․բեռնատարների վարորդները, որ հեռավոր ճանապարհներով Հայաստան ապրանք են ներկրում եւ արտահանում օրեր շարունակ կառավարության շենքի մոտ ակցիաներ են իրականացնում, բողոք են ներկայացնում այս կառավարության անգործության եւ իրենց աշխատանքին խոչըդոտներ ստեղծելու դեմ։ Երեկ արդեն  բեռնատարներով փակեցին Հայաստան մտնող անցակետերը։
Ու այս կառավարիչները փորձում են այս մարդկանց բողոքը չնկատելու տալ։
 արար 4․գուցե եւ այս մեկը, որի մասին ահազանգում են լրատվամիջոնցների իրավունքներով զբաղվող կառույցները, առաջին հայացքից թվա մանրուք, բայց,  արդեն ապացուցված է՝ սատանան հենց մանրուքների մեջ է։Այսօր  հոկտեմբերի 21-ին մեկնարկող Ազգային ժողովի նիստի օրակարգում ընդգրկված է «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Մի քանի տող պարունակող այդ փաստաթուղթը նախատեսում է, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել ոչ թե երեքից, ինչպես գործող օրենքում է, այլ՝ երկուսից։
Ընդ որում, հանվում է նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր ունենալու պահանջը։ Սրանից, ինչպես նաև օրինագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ խոսքը հոգևոր-մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։Ըստ իս , սա եւս  եկեղեցու դեմ   ոտնձգություն է, եւ, ոչ միայն եկեղեցու, այլեւ՝ կրթության, հոգեւոր  հավատի, մարդկային կարեւոր հոգեւոր պահանջների։Զուտ հիշեցնեմ, թե ամիսներ առաջ ինչպես էին քպական թերուսները  ստատուսներ գրում հենց «Շողակաթ» եկեղեցու դեմ, եւ դեռ այդ ժամանակներից չէին թաքցնում, որ ուզում են  հանրային հեռարձակումից զրկել այս հոգեւոր-մշակութային   հեռուստաընկերությունը։
Հ․Գ․ Վերջին արարին դեռ չենք հասել, բայց եթե շարունակենք  զուտ արձանագրող լինել,  դա էլ կտեսնենք, եթե ողջ մնանք»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ