15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Իշխող կուսակցության վերնախավն իր աթոռը պահելու համար դիմում է և դիմելու է ամեն տեսակ բռնությունների․ Խաչատրյանը

ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«2018 թվականից սկսած մինչ օրս նիկոլը  զոռբայությամբ ու բռնությամբ է քաղաքական հարցերը լուծել…չեմ ուզում երկար տեքստ գրել, քաղաքական անցյալի էքսկուրս կատարել, բայց փաստ է, որ այսօր Հայաստանում «ընտրությունները» վերջնականորեն վերածվել են ձևական արարողության, որի արդյունքը շատ հաճախ որոշվում է ոչ թե ժողովրդի կամքով, այլ Փաշինյանի և իշխանության կողմից վերահսկվող ուժային կառույցների ու մեդիա լծակների միջոցով։
Իշխող կուսակցության վերնախավն իր աթոռը պահելու համար դիմում է և դիմելու է ամեն տեսակ բռնությունների, ռեպրեսիաների ու այլանդակությունների..
Ու այս պայմաններում խոսել «հերթական ընտրություններից»՝ նշանակում է ինքնախաբեությամբ զբաղվել։ Այսքան բանից հետո եթե ընդվզում չեղավ այսօր՝ մի բան փոխելու հույսով, համոզված եղե՛ք, որ նման  խայտառակ շրջապտույտը կրկնվելու է նաև 2026-ից հետո…»։
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ