21 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պարտության,հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պարտության,հայրենազրկման ու Արցախի հանձնման անունն է Նիկոլ Փաշինյան։
Գիտեք Արցախի անկումը   ե՞րբ սկսվեց…
Երբ 2018-ին Արցախից ավտոբուսներով գալիս էին Երեւան Սերժ Սարգսյանին մերժելու ու «Նիկոլ՝ վարչապետ» էին գոռում։
Երբ Նիկոլն Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում էր,իսկ Ստեփանակերտում ՝ծափերով Նիկոլ էին դիմավորում ։
Երբ Նիկոլն ասեց՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,իսկ Ստեփանակերտի հրապարակը ցնծում էր։
Երբ Գյումրիում Արցախի նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանեցին։
Երբ 2020-ի հոկտեմբերի 19-ին Նիկոլը հրաժարվեց պատերազմը դադարեցնելու Պուտինի առաջարկից,որի համաձայն Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։
Երբ Արցախի ղեկավարությունը 2021-ի ընտրություններին եկավ ոչ թե Արցախն ազատագրողների, այլ ՝Արցախը հանձնողի շտաբ։
Երբ Նիկոլը Ալիեւի հրամանով դադարեց Արցախ գնալ։
Երբ Նիկոլը հանձնեց Լաչինն ու Աղավնոն։
Երբ 2022-ի ապրիլին Նիկոլն առաջարկում էր նշաձող իջեցնել։
Երբ Նիկոլը սկսեց բանակցել ոչ թե ռուսական ,այլ բրյուսելյան ու արեւմտյան հարթակներում։
Երբ Նիկոլը Պրահայում,Բրյուսելում,Ռեկյավիկում ,Երեւանում ու Գրանադայում ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում։
Երբ ՀՀ իշխանություններն ու իրենց «վեցնոցներն» արցախցիներին ինտեգրման կոչեր էին անում։
Երբ 2023-ի սեպտեմբերի 13-ին Նիկոլն ուղիղ եթերում ասեց,որ ինքը չի ներքաշվելու Ադրբեջանի Արցախի դեմ ցեղասպան պատերազմ իրականացնելու մեջ։
Երբ Նիկոլը դիտորդ էր, երբ Արցախում  բռնագաղթ էր։
Երբ «Արցախը վերջինը լքող» Բաբայան Սամոն ,միայնակ թողնելով իր հազարավոր հայրենակիցներին, առաջիններից  մեկը լքեց Արցախը։
Երբ փորձ արվեց Արցախի հանձնման մեղքը Նիկոլից դնել  ընդամենը 10 օր էլ չպաշտոնավարած Արցախը  նախագահ Շահրամանյանի վրա։.
Երբ դեռ կա գոնե մեկ հայ ,ով փորձում է արդարացնել Նիկոլին։
Արցախի հանձնումն ունի կոնկրետ անուն ազգանուն՝Նիկոլ Փաշինյան ու նրա հաճախորդներ։
Ու այդ պիտակը չի մաքրվելու երբեք»։
KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ