11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2015

Ուրիխանյանին կփոխարինի Վահան Բաբայանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղարի պարտականությունները ժամանակավորապես դրվել են խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի վրա: Այս մասին հայտնել է կուսկացության նորընտիր նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Նախկին խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ինքն է հրաժարվել այս պաշտոնից: Ֆեյսբուքյան էջում նա երեկ հետևյալ գրառումն էր արել.  «Շնորհակալություն եմ հայտնում իմ հարգելի գործընկերներին` բոլոր լրագրողներին այս տարիների համագործակցության համար: Ցանկանում եմ ընդգծել, […]

Վարչապետի օգնականի մերկ լուսանկարները հայտնվել են համացանցում

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի օգնականի` գեղեցկուհի Մարիա Տրոշկովայի բաց լուսանկարները հայտնվել են համացանցում եւ բուռն քննարկումների առիթ դարձել: 28-ամյա Տրոշկովան հայտնի է իբրեւ «սիլիկոնի թագուհի», նա բազմիցս մերկ լուսանկարվել է տարբեր հանդեսների համար, հայտնում է LifeNews-ը: Հատկանշական է, որ գեղեցկուհին կառավարության ոլորտում աշխատանքի ոչ մի փորձ չունի, նախկինում նա աշխատել է բիժուտերիայի խանութում` իբրեւ վաճառողուհի:

Սահմանին լարված է. շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ շարունակում է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը և միաժամանակ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներգրավմամբ փորձում իրականացնել դիվերսիոն հետախուզական գործողություններ: Մարտի 5-ի լույս 6-ի գիշերը ադրբեջանական զինուժը առաջնային գծի տարբեր հատվածներում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 80 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ 60 և 80 մմ  ականանետերից, […]

Վթարային ջրանջատում Կենտրոնում

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 6-ին ժամը 10.00-21.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց պող. 2-16 համարների, Բրյուսովի փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:                                                                         «Երևան Ջուր» ՓԲԸ

«Գողականի հանդեպ սիմպատիան»

Հոգեբան Սամվել Խուդոյանը գտնում է, որ Նուբարաշեն ՔԿՀ-ի մոտ տեղի ունեցած հանցագործ աշխարհի հեղինակությունների սպանությունը արտառոց երևույթ չէ և չպետք է անհանգստացնի հասարակությանը: «Առաջ է եկել քրեական աշխարհի խաղի կանոնները: Երևույթը քրեական աշխարհին է բնորոշ ու ոչ թե հասարակությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց հոգեբանը: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ գտնում է, որ չի […]

Ա. Աշոտյանի հրամանով ՀՀ երեք պետական բուհեր ստացել են հավատարմագիր

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 978 որոշումն ու  “Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն” հիմնադրամի Հավատարմագրման հանձնաժողովի 2015 թվականի փետրվարի 21-ի որոշումները, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը  հրաման է ստորագրել ՀՀ երեք պետական բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման վկայական շնորհելու վերաբերյալ: Համաձայն հրամանի՝ “Երևանի պետական համալսարան” հիմնադրամին հավատարմագիրը շնորհվել է 6 տարի, իսկ  […]

Ոչ ոք էլ իրական ընդդիմություն չէ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի պնդմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական թիմ, քանի որ հասարակություննն արդեն հոգնել է նույն դեմքերից, իսկ քաղաքագետները՝ կանխատեսելի ելույթներից: «Մարդիկ կլինեն, որոնք իրար կմեղադրեն, կվիճեն, թե որն է իրական ընդդիմադիր, իրական ընդիմություն: Ցանկանո՞ւմ եք՝ ես վաղօրորք ասեմ՝ ով է նրանցից իրական՝ ոչ ոք»,-հայտարարեց նա և հավելեց, թե արդեն գալիս է […]

Եվրոպայի անվտանգությունը կախված է ԼՂ հակամարտության կարգավորումից. Ադրբեջանում Լեհաստանի դեսպան

Եվրոպայի անվտանգությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Այս մասին ասել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Մարեկ Ցալկան Trend գործակալության հետ հարցազրույցում: Նա ասել է, որ Լեհաստանին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: «Հաշվի առնելով ռուս-ուկրաինական, ինչպես նաև արևմուտք-արևելք հարաբերություններն ու իրադարձությունները, մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախադեպ է հանդիսանում»,- նշել է նա: Դեսպանն ասել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի