25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եվրոպայի անվտանգությունը կախված է ԼՂ հակամարտության կարգավորումից. Ադրբեջանում Լեհաստանի դեսպան

Եվրոպայի անվտանգությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից: Այս մասին ասել է Ադրբեջանում Լեհաստանի դեսպան Մարեկ Ցալկան Trend գործակալության հետ հարցազրույցում:

Նա ասել է, որ Լեհաստանին մտահոգում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Հաշվի առնելով ռուս-ուկրաինական, ինչպես նաև արևմուտք-արևելք հարաբերություններն ու իրադարձությունները, մենք հասկանում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախադեպ է հանդիսանում»,- նշել է նա:

Դեսպանն ասել է, որ վերջին քառորդ դարում հենց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ մի երկրի միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում:

Հենց այնտեղ առաջին անգամ, հակամարտություն ծագեց, որը մինչև հիմա կարգավորված չէ, տեղի ունեցավ եվրոպական տարածքի օկուպացիա, եւ խնդիրը մինչ օրս լուծված չէ»,- ասել է դեսպանը:

«Հուսով եմ` մեզ բոլորիս կհաջողվի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հասնել այնպիսի որոշման, որը ձեռնտու կլինի հակամարտող կողմերին եւ տարածաշրջանին խաղաղություն կբերի», – ասել է դեսպանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ