11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Մարտի 6, 2015

Տիրոջն է փառքը, Օրվա խորհուրդը

Տիրոջն է փառքը, և մենք ամենքս պիտի այդ փառքը հավելենք մեր բարի գործերով, պիտի յուրաքանչյուրս յուրօրինակ ուխտ դառնանք մեր ժողովրդի, հասարակության, ընտանիքների համար և լույս՝ հեթանոսության մեջ խարխափողների, ճշմարիտ Աստծուն չճանաչողների համար: Բ Օրեն. 8: 11 – 9: 10 Հոբ. 12: 1 – 13: 6 Եսայ. 42: 1-8 Մարտի 6, Օրվա խորհուրդը Աղբյուր` qahana.am

Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզայի գործողությունը

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են “Լ. Օրբելի” բժշկական ուսումնարան” ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և “ՍԲՈՒ” ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները: Կասեցման […]

ԲՀԿ-ի, տրանսֆորմացիայի և «օբիժնիկների» մասին

Այն ինչ տեղի ունեցավ ներքաղաքական զարգացումների ֆոնին առաջին հայացքից թվում է նորմալ քաղաքական իրադրություն, երբ կան գործող անձինք, կա նպատակակետ, և համապատասխան հանգուցալուծում: Սակայն համաձայնեք` երեկվա և այսօրվա Հայաստանում բացվեցին բացառապես տարբեր արշալույսներ: Քաղաքական դաշտում արդեն մի քանի շաբաթ է, ինչ ընթանում են ընդգծված վերադասավորումներ, քաղաքական ուժերի նման իրավիճակը բնորոշ է նախընտրական շրջանններին. ՀՀ-ում այս […]

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց «Յամալի» հետ

Քիչ առաջ Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Յամալ» թիմի միջև ընկերական հանդիպումը: Բորիս Վարդանյանի դուբլի և Սարո Գալստյանի ու Էռնեստ Ակոպովի մեկական գոլերի շնորհիվ մեր հավաքականն առջևում էր 4:1 հաշվով, սակայն խաղավերջում մրցակիցը, դարպասապահի փոխարեն ասպարեզ հանելով լրացուցիչ խաղացող, կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 4:4: Վաղը ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը […]

«Չի կարելի լքել երկիրը հանուն բարեկեցիկ ապագայի» /վիդեո/

«Բոլորը խոսում են միայն իշխանական փոփոխություններից և ոչ մեկը չի խոսում սերունդ դաստիարակելու մասին:Միակ փրկությունն է դաստիարակել սերունդ, որը կպարտադրի իր տեսակը:Դաստիարակել երկրին տեր կանգնող սերունդ, որը ամենահզոր իշխանություններին անգամ կպարտադրի իր ուզած երկիրը»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով արտագաղթի ահագնացող տեմպերին ասաց արցախյան պատերազմի մասնակից  «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը: Արտագաղթի […]

Մարդկային իմ տեսակը ճանաչողները կհասկանան ինձ. ևս մեկը լքեց ԲՀԿ-ը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ լքում է կուսակցությունը: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած […]

Անասնապահական կոոպերատիվներին աջակցությունը եւ դրա արդյունքները

Համաշխարհային բանկի աջակցությամբ 2011-ից Հայաստանում իրականացվող «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» վարկային ծրագրի շրջանակներում հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 6 մարզերում (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի) նախատեսված 55-ի փոխարեն 91 համայնքներում ձևավորվել են «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ: Դրանց անդամներ են դարձել 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Այս ընթացքում այդ կոոպերատիվներին տրամադրվել է 545 միավոր գյուղատնտեսական […]

Մերսման կենտրոնում հրդեհ է բռնկվել. 4 աղջիկ է մահացել

Կրասնոյարսկում տեղի գեղեցկության սրահներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում կան զոհեր: Փոխանցվում է, որ երբ փրկարարները հրդեհը մարել են, նրանք մերսման սրահում 18-20 տարեկան 4 աղջիկների դի են հայտնաբերել, ովքեր մահացել են ծխից խեղդվելու արդյունքում: Մահացածների ինքնությունն առայժմ պարզված չէ: Դեպքի մանրամասները քննվում են:

Ովքեր ինչ հանցանք գործել են, պիտի պատասխան տան. Սեֆիլյանը՝ ՀՀ նախագահներից

«Այդ օրն ամեն տարվա նման այցելելու ենք հուշակոթող՝ մեր խղճի պարտքը կատարելու»,-այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը՝ խոսելով իրենց շարժման մասին: «Հետո սկսկելու ենք մի գործընթաց, որ կրելու է խաղաղ բնույթ, պրոցեսը սկսվելու է  ապրիլի 24-ին ու երբ կավարտվի, դա ժամանակը ցույց կտա, մարտավարական իմաստով սխալ կլինի բացահայտել փակագծերը»,-հավելեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՓետրվարիԱպրիլի