07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Կասեցվել է երկու ուսումնական հաստատության լիցենզայի գործողությունը

 ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրամաններ է ստորագրել, համաձայն որոնց կասեցվել են “Լ. Օրբելի” բժշկական ուսումնարան” ԱԿ-ին 2013թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման և “ՍԲՈՒ” ՍՊԸ-ին 2001թ. մայիսի 30-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրված` միջին մասնագիտական կրթական ծրագրով համապատասխան լիցենզիաների գործողությունները:

Կասեցման համար հիմք է ծառայել ՀՀ կառավարության 2009 թ. հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման պարտադիր պահանջների և պայմանների կոպիտ խախտումը` մինչև դրա պատճառների վերացումը:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը վստահեցնում է, որ հետամուտ կլինի տվյալ ուսումնական հաստատությունների ուսանողների կրթության իրավունքի իրացմանը նմանատիպ այլ ուսումնական հաստատություններում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ