02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ ոք էլ իրական ընդդիմություն չէ

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի պնդմամբ՝ Հայաստանին անհրաժեշտ է նոր քաղաքական թիմ, քանի որ հասարակություննն արդեն հոգնել է նույն դեմքերից, իսկ քաղաքագետները՝ կանխատեսելի ելույթներից: «Մարդիկ կլինեն, որոնք իրար կմեղադրեն, կվիճեն, թե որն է իրական ընդդիմադիր, իրական ընդիմություն: Ցանկանո՞ւմ եք՝ ես վաղօրորք ասեմ՝ ով է նրանցից իրական՝ ոչ ոք»,-հայտարարեց նա և հավելեց, թե արդեն գալիս է հաջորդ կարևոր հարցը՝ ընդդիմություն կվերածնվի, թե ոչ:

«Հիմա ես դրա համար հիմքեր չեմ տեսնում, ընտրություններին քիչ ժամանակ է մնում, իսկ ըննդիմադիր ուժի ստեղծման համար հսկայական ռեսուրsներ են պետք՝ ֆինանսական , մեդիա, փորձագիտական, շատ բան է պետք, իսկ դրա համար պետք է գործել, իսկ ես դեռևս չեմ տեսնում, որ որևէ մեկը ցանկանում է դա անել»,-ասաց նա: Այն որ ԲՀԿ-ն իրեն ընդդիմություն կհռչակի, դա, ըստ Իսկանդարյանի, որևէ նշանակություն չունի:

Iնչ վերաբերում է ժողովրդի դերին, ապա ըստ նրա, այստեղ սոցիալական դժգոհությունը հսկայական է, և ցանկության դեպքում այն կարելի է օգտագործել: «Քաղաքականությունը շուկա է, պահանաջարկ կա, բայց առաջարկ չկա: Հայաստանում վիճակը այնպիսiն է, որ այն ուժը, որը կարող է այդ առաջարկը բավարարել, կունենա հաջողություն»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ