20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2014

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. աշխարհի ամենախոշոր ձեռքերը /ֆոտո/

Թայլանդի 59-ամյա բնակչուհի Դունգջալեյ Սամակսամամը արդեն 50 տարի է` տառապում է սարսափելի հիվանդությամբ, ինչի արդյունքում նրա ձեռքերը ուռել ու մեծացել են: Կնոջ յուրաքանչյուր ձեռքը մի քանի տասնյակ կիլոգրամ է կշռում, սակայն, չնայած դրան, նա հրաժարվում է ձեռքերի վիրահատությունից:  Կինը պատմել է, որ այս հիվանդությամբ տառապում է դեռեւս մանկությունից եւ մինչ 20 տարեկանն ամաչել է տնից […]

Օդաչուն հանկարծամահ է եղել

Ռուսական Глобус ավիաընկերության օդաչու Անդրեյ Մակարեւը հանկարծամահ է եղել ինքնաթիռի վայրէջքից անմիջապես հետո` Մոսկվայի “Դոմոդեդովո” օդանավակայանում, գրում է Интерфакс-ը: Հայտնի է դարձել, որ օդաչուն իրեն վատ է զգացել ինքնաթիռի վայրէջքից հետո, օդանավակայանի բուժկետում նրան օգնություն են ցույց տվել, սակայն օդաչուն մահացել է: Նախնական տվյլաներով` նրա մահը վրա է հասել սրտի կանգի արդյունքում:

Կնշանակվի՞ Սյունիքի մարզպետ

Արցախի Հանրապետության վարչապետի տեղակալ Արթուր Աղաբեկյանից Henaran.am-ը փորձեց հետաքրքրվել` արդյո՞ք հավաստի են այն լուրերը, որ ինքն է նշանակվելու Սյունիքի մարզպետ: -Էլ դարդ ու ցավ չունե՞մ,-մեր հարցին հարցով պատասխանեց Արթուր Աղաբեկյանը:  -Դարդ ու ցա՞վ է պաշտոնի նշանակվելը-,-հակադարձեցինք: -Էդքան խոսակցություններից հետո՝ այո,-ասաց : Հիշեցնենք, Սյունիքի մարզպետի աթոռը թափուր է մնացել այն բանից հետո, երբ նախկին մարզպետ Վահե […]

Նախարարը դեսպանին հրավիրել է շրջայց կատարել “Արմավիր” քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։ Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հովհաննես Մանուկյանը նշել է նաեւ, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ:  Այդ ոլորտը մշտապես  գտնվում է նախարարության ուշադրության […]

Մտավ նախագահական ու անակնկալի եկավ /վիդեո/

 “Առավոտ“ թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը իր լրագրողական 25 տարվա գործունեության ընթացքում ոչ մի անգամ ՀՀ նախագահի նստավայր չէր մտել: Սեպտեմբերի 21-ին էլ մտավ՝ մտածելով, որ պիտի լուսաբանի Անկախության տոնի առիթով պարգեւատրումները: Սակայն զարմացավ՝ իմանալով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ,  ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով […]

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ […]

Վաշինգտոնը արյունոտ սցենա՞ր է պատրաստում

ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստանին դեպի ուկրաինական սցենար հրել, երբ քաղաքական հակասությունները, որոնք կարելի է խաղաղ ճանապարհով լուծել, սրվում են ու դառնում ռազմական հակամարտություն, գրում է ռուսական dni.ru-ն: Ռուս լրագրող Դմիտրի Ժուրինը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վրա՝ նկատելով, թե հենց դա է  առաջարկում Ռուսաստանը: Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ի միջամտությունն այս կամ […]

Կտաքանա

Սեպտեմբերի 22-23-ին երեկոյան ժամերին հյուսիսային շրջաններում, 24-25-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 5-6 աստիճանով, 25-ին ամենուրեք կնվազի 3-4 աստիճան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի