25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վաշինգտոնը արյունոտ սցենա՞ր է պատրաստում

ԱՄՆ-ը պատրաստվում է Հայաստանին դեպի ուկրաինական սցենար հրել, երբ քաղաքական հակասությունները, որոնք կարելի է խաղաղ ճանապարհով լուծել, սրվում են ու դառնում ռազմական հակամարտություն, գրում է ռուսական dni.ru-ն:

Ռուս լրագրող Դմիտրի Ժուրինը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման վրա՝ նկատելով, թե հենց դա է  առաջարկում Ռուսաստանը:

Վերլուծաբանի խոսքով՝ ԱՄՆ-ի միջամտությունն այս կամ այն երկրի ներքին գործերին արդեն բազմիցս ցույց է տվել իր “արդյունավետությունը”,  ինչպես օրինակ՝ ՛՛Ուկրաինայի արյունահեղության դեպքում՛՛:

Այս պահին Ամերիկայի արտաքին ակտիվ միջամտությունը կովկասյան տարածքում թույլ է տալիս մտածել, որ Սպիտակ տանը Ուկրաինայի նման մի սցենար էլ Հայաստանի համար են մտածել` սրելով ԼՂ հակամարտությունը, նկատում է Ժուրինը:

՛՛Քաղաքագետները նշում են, որ ԱՄՆ-ի հաջորդ նշանակետը Հայաստանն է` ԼՂ-ի խնդրի հետ միասին: Հայաստանն այս տարածաշրջանն իրենն է համարում եւ չի պատրաստվում զիջել իր տարածական ամբողջականությունը: Մյուս կողմից էլ, 1991 թվականից սկսած` այդ տարածքը անվանվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որն անկախ է որեւէ այլ պետությունից:

Եւ որքան էլ ԼՂ հիմնահարցը սուր լիներ, հաջողվում էր այն վերահսկողության տակ պահել եւ խուսափել պատերազմական իրավիճակից: Այս հարցին մշտապես նպաստել է Ռուսաստանը` կողմ լինելով հարցի խաղաղ կարգավորմանը` առանց ռազմական միջամտության:

Եվ իսկապես, համապատասխան միջամտության դեպքում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ լարվածությունը կարելի է բավական իջեցնել, եթե ոչ բացարձակ վերացնել: Սակայն դա չի մտնում ԱՄՆ-ի պլանների մեջ: Նրանք ցանկանում են սրել իրավիճակը Ռուսաստանի սահմանին, եւ դրա համար վտանգավոր քայլի են գնում` իրենց ներկայությունը Կովկասում ավելացնելով: Եվ անգամ եթե դրա համար անհրաժեշտ լինի հերթական արյունալի քաղաքացիական պատերազմը սկսել, միեւնույնն է, ԱՄՆ-ի ղեկավարությունը դրանում խոչընդոտ չի տեսնի, ինչպես ցույց են տալիս նախորդ իրավիճակները՛՛:

 dni.ru

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ