20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2014

29 ցմահ դատապարտյալ հացադուլ են հայտարարել…..

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ ՛՛Նուբարաշեն՛՛  քրեակատարողական հիմնարկի ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 11 ցմահ ազատազրկման դատապարտված անձ հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Կցանկանայի՞ք, որ ադրբեջանցիները ամերիկյան, գերմանական կողմից զենք գնեին. ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստին ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը նշեց, որ հայերը, ռուսները իրենց լեզուն չեն սովորում, որ դասականներին կարդան: Ելույթից հետո ԱԺ անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը շեշտեց, որ Ջորջ Գորդոն Բայրոնը սովորել է հայերեն, որպեսզի հենց այդ լեզվով կարողանա կարդալ Գրիգոր Նարեկացուն:  ”Շատ այլ մասնագետներ հատուկ սովորում […]

Անկախությունը՝ մանուկների աչքերով

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում սեպտեմբերի 22-ին բացվեց Գասպարյան արտ-ստուդիայի աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Անկախության տոնին։ Գասպարյան արտ-ստուդիայի նախագահ Հովհաննես Գասպարյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսում ներկայացված է իրենց սաների ավելի քան 100 աշխատանք։ Ցուցադրված էր նաև նորարարական ոճով ստեղծված Հայաստանի քարտեզը, որն արժանացել է բազմաթիվ մրցանակների։ Գասպարյան արտ-ստուդիան գործում է 2013 թվականից: Նպատակ ունենալով զարգացնել մանկական արվեստը […]

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու […]

Հանդիպում հայ-ռուսական խորհրդարանական ակումբում

Ազգային ժողովում այսօր ընթանում է հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի յոթերորդ նիստը, որի քննարկման թեման է ”Հայ եւ ռուս ժողովուրդների մշակութային կապերը. զարգացումներ եւ հեռանկարները”: Նիստին բացի հայ պատգամավորներից, լրագրողներից, կինոյի եւ թատրոնի գործիչներից ու ՀԿ ներկայացուցիչներից մասնակցում է ՌԴ նախագահի միջազգային եւ մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նախևառաջ  ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը ողջունեց […]

Հենրիխ Մխիթարյանի վնասվածքն ուրախացրել է թուրքերին

Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտարարել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը «Մայնց»-ի հետ խաղի 90-րդ րոպեին վնասածք է ստացել: Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ միայն 4 շաբաթ անց՝ հոկտեմբերի վերջին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «zamanindahaber» լրատվական կայքը հայտնում է, որ սա հիանալի նորություն է թուրքական «Գալաթասարայ» ակումբի համար, որը Չեմպիոնների լիգայի շրջանակներում […]

Մակեյանը չի մասնակցի, իսկ կուսակիցնե՞րը

“Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը չի մասնակցի ոչ իշխանական ուժերի՝ Եռյակի կողմից նախաձեռնված հանրահավաքին: “Բայց կուսակցության անդամները ազատ են իրենց ընտրության մեջ, գնացողներ կլինեն, բայց մեծ մասը որոշել է՝ չմասնակցել”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մակեյանը: Ըստ նրա, Եռյակի կողմից օրը պատահական ընտրված չէ: “Այդ օրը ԵՏՄ-ի հետ կապված Հայաստանը փաստաթուղթ պետք է ստորագրի: Կարծում եմ, […]

Քննարկվել է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեցին ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության` սոցիալական ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքները: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները` հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի գլխավորությամբ, ՀՀ Վերահսկիչ պալատի` համապատասխան ոլորտի վերահսկողությունն իրականացրած աշխատակիցները` ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինչպես […]

”Անտրամաբանական է”

”Ես կարող եմ վերահաստատել իմ դիրքորոշումը, որ մի քիչ անտրամաբանական է գոյություն ունեցող նախագծի քննարկումը հետաձգել` հանուն գոյություն չունեցող նախագծի քննարկման: Դուք գիտեք, որ հայտնի իրդարձություններից հետո բավական երկար ժամանակ է անցել: Այդ ընթացքում անընդհատ խոսվել է, որ սահմանապահ համայնքների հարցը պետք է լուծվի”,-այսօր ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի