20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 28, 2014

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում է

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ։ Քննարկվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։ Չեխիայի արտգործնախարարն […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: “Հարգելի Նիկոլայ Իվանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ: Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները եւ խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ […]

Արթուր Աբրահամը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը

Սեպտեմբերի 28-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կայացավ WBO վարկածով 2-րդ կիսամիջին քաշային կարգի չեմպիոնական հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի (41-4 28 նոկաուտ)  եւ  բրիտանացի Պոլ Սմիթի (35-4 20 նոկաուտ) մենամարտը:  Աբրահամն ուներ զգալի առավելություն բոլոր` 12 ռաունդներում եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` 117-111, 117-111, 119-109:  Այսպես Արթուր Աբրահամը պահպանեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի