20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2014

Որքան մեծ է տարիքը, այնքան վտանգավոր է սեքսը /16+/

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջին եւ բարձր տարիքի մարդիկ ավելի հաճախ են մոռանում պաշտպանվել սեքսի ժամանակ: Այսպիսով, նոր զուգընկերների հետ հարաբերվելիս նրանց մոտ ավելի է մեծանում սեռավարակներով հիվանդանալու ռիսկը: Մաշկավեներոլոգներին ավելի հաճախ դիմում են 45-ն անց մարդիկ` տարատեսակ խնդիրներով: “Թեեւ հակաբեղմնավորիչները ու պահպանակները ավելի շատ ուղղված են դեռահասներին, սակայն ավելի հասուն մարդիկ […]

Շակիրան կրկին կմայրանա

Կոլումբիացի երգչուհի Շակիրան եւ նրա սիրելին` ֆուտբոլիստ Խերարդ Պիկեն երկրորդ երեխային են սպասում: Ամիսներ առաջ Շակիրան հայտնել էր, որ ցանկանում է սիրելիին երկրորդ երեխան պարգևել։ Եւ ահա նա իրականացրել է իր երազանքը: Նշենք, որ ամիսներ առաջ Շակիրայի հղիության մասին տեղեկություններ հայտնվեցին համացանցում, սակայն երգչուհին հերքեց դրանք: Այժմ զույգը հաստատել է, որ իսկապես կրկին երեխա են […]

Չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որ ասի, թե իր նպատակը քաղաքականության մեջ մտնելով անձնական խնդիրներ լուծելն է. Շարմազանով

“Ես չեմ ճանաչում մի քաղաքական գործչի, որն ասում է, թե ինքը մտնում է քաղաքականություն անձնական բարեկեցությունն ապահովելու համար։ Նորից եմ ասում, որ նման քաղաքական ուժի եւ գործչի ես չեմ ճանաչում”,- այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ […]

Ո՞վ է սիրում Երեւանի ոստիկանապետին /վիդեո/

 Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը սեպտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում  անդրադառնալով իր համբավն արատավորող եւ իր հասցեին մեղադրանքներ hնչեցնող տարբեր քաղաքացիների կողմից արված մի շարք հայտարարություններին եւ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ իրեն այդքան չսիրողներ կան` “Բայց կան նաեւ սիրողներ էլ, բոլորին էլ կան սիրողներ եւ չսիրողներ”: Մանրամասները տեսանյութում:

Հայտնի քաղաքական գործիչների տարօրինակ հագուստները /ֆոտոշարք/

Հայտնի քաղաքական գործիչները մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում են: Հետեւաբար, բուռն քննարկումների առիթ են դառնում նաեւ նրանց հագուստները: Օրինակ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` օգոստոսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսը, կարելի է ասել, “տապալվեց”, նրա բաց գույնի կոստյումի պատճառով: Նախագահի հագուստը այնքան արծարծվեց մամուլում եւ համացանցում, որ լրագրողները մոռացան գրել, թե ինչ կարեւոր հայտարարություններ է արել Օբաման […]

Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումների չիրականացումը կարող է վտանգ ներկայացնել

“Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Կարծում եմ, որ այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեվանշիզմի […]

Փորձել է հրկիզել կնոջը 8 ամյա որդու ներկայությամբ. դաժան պատմություն/վիդեո/

Ամուսինը կնոջը կապել է աթոռին և փորձել հրկիզել: 8 -ամյա որդուն հաջողվել է, սակայն փրկել մոր կյանքը: Հետագայում պարզվել է, որ տղամարդը հոգեկան շեղումներ ուներ: Ամուսնալուծվելուց հետո որդին մնում է բռնարար հոր խնամքին: “Կանանց իրավունքների կենտրոն” հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Մարտիրոսյանը այս ամենին բացատրություն ունի: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Ինչո՞ւ էր Սուրիկ Խաչատրյանը այցելել ՀՀԿ գրասենյակ/լրացված, վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը այսօր տեւել է մոտ 40 րոպե եւ կադրային հարց չի քննարկվել, մասնավորապես, Սյունիքի մարզպետի հարց օրակարգում  չի եղել: Այս մասին լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այն հարցին, թե  ինչով բացատրել , որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայությունը կուսակցության կենտրոնական գրասենյակում, Էդուարդ Շարմազանովն ասաց. “Կուսակցության խորհուրդն այսօր […]

Տղամարդն աճեցրել է աշխարհի ամենամեծ պոմիդորը /ֆոտո/

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի բնակիչ Դեն Մակկոյը 4 կիլոգրամանոց պոմիդոր է աճեցրել, որը ճանաչվել է աշխարհի ամենամեծ պոմիդորը:   Մակկոյը պատմել է, որ որպեսզի պոմիդորի թուփը չկոտրվի, նա այն կապել է կնոջ զուգագուլպաներով: Տղամարդն այժմ պատրաստվում է պոմիդորը ներկայացնել գյուղատնտեսական փառատոնին: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի