02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ էր Սուրիկ Խաչատրյանը այցելել ՀՀԿ գրասենյակ/լրացված, վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը այսօր տեւել է մոտ 40 րոպե եւ կադրային հարց չի քննարկվել, մասնավորապես, Սյունիքի մարզպետի հարց օրակարգում  չի եղել: Այս մասին լրագրողներին ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Այն հարցին, թե  ինչով բացատրել , որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ներկայությունը կուսակցության կենտրոնական գրասենյակում, Էդուարդ Շարմազանովն ասաց. “Կուսակցության խորհուրդն այսօր նաեւ քննարկումներ է կազմակերպել, որոնք կապված են ապագա բյուջետային քննարկումների հետ. բացառապես դրանով”,-հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

 Ինչ վերաբերում է ջրային պետական կոմիտեի նախագահ  Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե ինքը Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատվել է կուսակցության քաղաքական որոշման արդյունքում, ՀՀԿ խոսնակն ասաց. “Պարոն Հակոբյանն ասել է, որ իրեն քաղաքական թիմն առաջարկել է մեկ այլ պատասխանատու պաշտոն, եւ մենք էլ կարծում ենք, որ պարոն Հակոբյանի թե՛ մարդկային բարձր հատկանիշները, թե՛ փորձը պատասխանատու պաշտոնում կօգնեն, որպեսզի ջրային տնտեսությունն էլ ավելի բարեփոխվի”:

Մանրամասները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ