20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2014

Արցախն Ադրբեջանին է հանձնել ԼՂՀ սահմանը հատած անչափահաս քաղաքացուն

ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի […]

Տղամարդը խոստովանել է, որ սպանել է իր 5 երեխաներին

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Հարավային Կորոլինա նահանգի բնակչի, ով մեղադրվում է իր 5 մանկահասակ երեխաներին սպանելու մեջ, տեղեկացնում է The New York Daily News-ը: 32-ամյա Թիմաթի Ջոնսը արդեն խոստովանել է, որ սպանել է իր երեխաներին: Նա ասել է, որ նման քայլի գնացել է ամուսնալությունից հետո: Ինչպես պարզվել է, ամուսնալուծությունից հետո դատարանը երեխաների խնամքը հանձնել է […]

ՏՏ ոլորտի մրցունակությունը կբարձրացվի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին: Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի […]

ԱՄՆ-ն տեղյակ է Սիրիայի հայերի խնդիրներին. Ջոն Հեֆերն

՛՛Վաշինգտոնը քաջատեղյակ է հայկական փոքրամասնության ու քրիստոնյա փոքրամասնության խնդիրներին և այս հարցը մենք քննարկել ենք ՀՀ նախագահի հետ: Մենք ամբողջովին տիրապետում ենք այնտեղ տիրող խնդիրների մասին տեղեկատվությանը՛՛, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ նկատի ունենալով Սիրիայում հայկական համայնքին: Ինչպես գիտենք Սիրիայի և Իրաքի տարածքում ստեղծված Իսլամական պետության նկատմամբ ԱՄՆ-ն մտադիր […]

Սոցիալական խնդիրները լուծելու համար ևս մեկ քայլ իրականացվեց

Կառավարության որոշմամբ` այսօր նիստում հստակեցվել են պետական կառավարչական հիմնարկներին ամրացված հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության բոլոր դեպքերը, ինչը հնարավորություն կտա հետագայում կարճ ժամկետում լուծել բնակչության արծարծած սոցիալական խնդիրները: Գործադիրի որոշմամբ սեփականաշնորհվել են չորս ընտանիքի զբաղեցրած բնակելի տարածքները: ”Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունն՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում […]

30 տարի կինը ենթարկվել է խոշտանգումների /վիդեո/

“Շուրջ 30 տարի բռնության ենթարկված կինը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Այդ քայլին դիմել է չնայած ուներ 4 երեխա ու երկու երեխաներին արդեն ամուսնացրել էր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր պրակտիկայից արտառոց դեպք հիշեց “ Կանանց իրավունքների կենտրոն” հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը փաստեց, որ կինը տարիների ընթացքում ենթարկվել է բռնության բոլոր ձևերին.՛՛Նա […]

Արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին. ինչ է մտածում կառավարությունը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսին 23-ին ստորագրված ”Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր” ֆինանսավորման համաձայնագիրը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախարարությունը պատրաստվում է 13 միլիոնի վարկ վերցնել՝ ծրագիրն իրականացնելու համար: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը 5 տարի է: Ներկայացնելուց հետո […]

Արտգործնախարարը ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։ Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց ֆրանսիացի խորհրդարանականների ներդրումը` հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման գործում, և նշեց, որ խորհրդարանական ձևաչափով ակտիվ շփումները մեծապես նպաստում են հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել զարգացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունեց Հայաստանի […]

”Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր ”Ժառանգությունը” ”

”Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր ”Ժառանգությունը” ”,-ի պատասխան  Henaran.am-ի հարցին, թե ինչու ”Ժառանգությունը” չէր մասնակցում քառյակի երկու գործընկերների` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպմանն, այսպես արձագանքեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Դիտարկմանը, որ քննարկվել են հանրահավաքի հետ կապված հարցեր, Ռ. Հակոբյանն ասաց, որ ոչ միայն հանրահավաքի հետ կապված հարցեր են քննարկվել: Բացի այդ նա նշեց, որ սա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի