21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին. ինչ է մտածում կառավարությունը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է ՀՀ և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսին 23-ին ստորագրված ”Սոցիալական պաշտպանության վարչարարության 2-րդ ծրագիր” ֆինանսավորման համաձայնագիրը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, որ նախարարությունը պատրաստվում է 13 միլիոնի վարկ վերցնել՝ ծրագիրն իրականացնելու համար: Վարկի մարման ժամկետը 25 տարի է, որից արտոնյալ ժամկետը 5 տարի է:

Ներկայացնելուց հետո ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Արտեմ Ասատրյանից. ”Նշեցիք, որ պարտադիր կուտակայինի համակարգը բարելավելու համար մասնաբաժին կա այս վարկից: Եթե պարտադիր կուտակայինի օրենքը չընդունվեր, այդ մասը հանվելո՞ւ էր ու ի՞նչ էր լինելու այդ գումարի ճակատագիրը”: Նախարարը պատասխանեց. ”Կենսաթոշակայինի արդիականացման մասով միջոցառումները բացարձակապես չեն առնչվում կուտակային համակարգի հետ կապված խնդիրներին: Այն վերաբերում է գործող համակարգի կատարելագործման միջոցառումներին, հետևաբար այդ մասով որևէ էական մասնակցություն չէր կարող ունենալ Ձեր նշած օրենքի ընդունել կամ չընդունելը”:

Ապա պատգամավորը հարցրեց, թե արդյոք կառավարությանը մտահոգում է, թե այդ գումարներն ինչպես են գալու, և տարեկան այդ տոկոսներն ինչպես են մուծելու, ինչպես է երկիրը դուրս գալու այս վարկերի տակից, քանի որ երկրի արտաքին պարտքը մոտենում է 5 միլիարդի սահմանին:

”Կարծում եմ՝ բոլորիս մտահոգությունն է երկրի արտաքին պարտքը: Բնական է, որ կառավարությունը մանրամասն ուսումնասիրում է այս կարգի վարկային համաձայնագրերը և մտածում, թե ինչպիսի արդյունքներ է ապահովելու այն, արդյոք իսկապես նպատակահարմար է իրականացնել այդ ծրագիրը: Այս ծրագրի արդյունավետությունը միանշանակ պետք է գնահատեմ տեղին և նպատակային”,-պատասխանեց Ա. Ասատրյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ