18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Տղամարդը խոստովանել է, որ սպանել է իր 5 երեխաներին

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Հարավային Կորոլինա նահանգի բնակչի, ով մեղադրվում է իր 5 մանկահասակ երեխաներին սպանելու մեջ, տեղեկացնում է The New York Daily News-ը:

32-ամյա Թիմաթի Ջոնսը արդեն խոստովանել է, որ սպանել է իր երեխաներին: Նա ասել է, որ նման քայլի գնացել է ամուսնալությունից հետո: Ինչպես պարզվել է, ամուսնալուծությունից հետո դատարանը երեխաների խնամքը հանձնել է հորը:

Երեխաներն անհետ կորած էին համարվում սեպտեմբերի 3-ից: Ոստիկանություն դիմել էր նրանց մայրը` ասելով, որ փորձում է գտնել նախկին ամուսնուն եւ երեխաներին, սակայն չի կարողանում:

Տղամարդուն ձերբակալել են, երբ նա թմրանյութերի ազդեցույթան տակ մեքենա վարելիս է եղել: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ նա հետախուզվում է: Արդյունքում նա պատմել է, որ 1-ից 8 տարեկան իր 5 երեխաներին սպանել է եւ թաղել իրենց տան բակում: Երեխաների մարմինները հայտնաբերել են ոստիկանները, իսկ տղամարդու նկատմամբ դատավարություն կսկսվի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ