20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 11, 2014

Բնակիչներից մեկը հուզմունքից ավտոյի տակ ընկավ, ներվերից մահանում են…./վիդեո/

՛՛Մնացել ենք ամենաշատը մի 20 հոգի: Հյուսիսային պողոտայի բնակիչների խնդիր չի լուծվում արդեն 10 տարի 7 ամիս: Ամեն րոպե գալիս ենք ու կանգնում այստեղ, կամ քաղաքապետարան: Կյանք, որ դժոխքա դարձել….՛՛,-Henaran.am-ի թղթակցին այսօր Գործադիր մարմնի դիմաց ակցիա իրականացնող Գոհար Ասատրյանը: Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները պահանջում են վերադարձնել իրենց իրավացիորեն բաժին տրվող փոխհատուցումը: ՛՛Բնակիչներից մեկը հուզմունքից ավտոյի […]

Վոլեյբոլ նայելու համար կնոջը բանտ են գցել /ֆոտո/

25-ամյա իրանուհի Գոնչեխ Գավամին ձերբակալվել է Իրան-Իտալիա վոլեյբոլային հանդիպմանը մարզադաշտ մտնելու պահին: Կինն այժմ բանտում է գտնվում, նրան թույլ չեն տալիս տեսակցել որեւէ մեկին: Իրանում 1979 թվականից ի վեր օրենք է գործում, համաձայն որի` կանայք իրավունք չունեն ներկա գտնվել տղամարդկային մարզաձեւերի մրցաշարերին: Գավամին մեկն է այն ակտիվիստներից, ովքեր պայքարում են այս օրենքի դեմ:

Երեւանում հանցագործությունների թիվը պակասել է

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի մամլո ասուլիսը:  Աշոտ Կարապետյանը նախ լրագրողներին ներկայացրեց ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների 2014 թ. ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքը: Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 5334 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 238-ով պակաս: […]

Չքաղաքականացնել Օսիպյանի դեպքը /վիդեո/

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի հավաստամամբ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր գործառույթները շատ պատշաճ իրականացնում է, եւ ցանկացած ոստիկան էլ կարող է մերձավորներ ունենալ, որոնք կարող են կատարել հանցագործություններ: “Բայց անձը համարվում է հանցագործ, եթե կա դատավճիռ: Այդ դատավճիռը դեռ չկա, իսկ Օսիպյանի եղբոր տղայի գործով միջոցառումներ իրականացվում են, այս պահին […]

Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը

Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի Կիլ քաղաքում կկայանա Արթուր Աբրահամ – Փոլ Սմիթ մենամարտը: Հայազգի 34 ամյա բռնցքամարտիկը սուպերմիջին քաշային կարգում պաշտպանելու է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ Արթուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտում անցկացրաց 40  հանդիպումներից տարել է 36  հաղթանակ` 28  նոկաուտով:

Սպանություն կանգառում

Մոսկվայում ուղեւորը դուրս է եկել տրամվայից եւ առանց պատճառի դանակահարել է կանգառում կանգնած մի տղամարդու, հայտնում է Интерфакс-ը: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` կեսգիշերին մոտ: Տղամարդն իջել է տրամվայից, մոտեցել կանգառում կանգնած տղամարդուն եւ դանակով խփել նրա սրտին, ինչից հետո նա տեղում մահացել է: Թե որն է եղել տղամարդու` նման վարմունքի պատճառը, հայտնի չէ: Ոստիկաններն […]

ՀՀ մշակույթի նախարարությունը պարզաբանում է

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունն ու հրապարակայնությունը պարզելու նպատակով պետական կառավարման մարմիններին ուղարկած համապատասխան հարցաշարին մշակույթի նախարարությունը չի պատասխանել: Մեր հարցման արդյունքում պարզեցինք, որ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ն հարցաշարն ուղարկել էր ոչ պաշտոնական գրությամբ՝ էլեկտրոնային փոստով: ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում […]

”Տանիքները, գոմերն ու քարերն էին վաճառում”…հիշեցին ՀՀՇ-ի ժամանակները

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ երբ քննադատական ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, նրան արձագանքեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը: Զուրաբյանը նշեց, որ պետական գույքի մասնավորեցումն անօրինական է տեղի ունենում: Խոսրով Հարությունյանն էլ նետեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին էին պետական գույքը վաճառում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի