10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

”Տանիքները, գոմերն ու քարերն էին վաճառում”…հիշեցին ՀՀՇ-ի ժամանակները

Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների կատարման ու 2013 թվականի տարեկան հաշվետությունը հաստատելու նախագծի քննարկման ժամանակ երբ քննադատական ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը, նրան արձագանքեց ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը: Զուրաբյանը նշեց, որ պետական գույքի մասնավորեցումն անօրինական է տեղի ունենում: Խոսրով Հարությունյանն էլ նետեց, որ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներին էին պետական գույքը վաճառում կամ նվիրատվություն անում:

”Ձեր օրոք քարեր էին վաճառվում”,-ասաց Խ. Հարությունյանը: ”Եթե փորձեինք այսօրվա գործարքները համեմատել նախկինում կատարված գործարքների հետ, որոնք ժողովուրդն անվանեց պրիխվատիզացիա, ապա ոչ մի նմանություն չեք կարող գտնել: Հավատացնում եմ ձեզ` հանցավոր գործարքներ շատ են եղել: Ոչ միայն հաստոցային պարկը վաճառվեց…”: ՀՀԿ պատգամավորին տեղից ընդհատեց Զուրաբյանը, իսկ Հարությունյանը նրան արձագանքեց. ”Եթե ես հարստանալ ուզեի, ձեր իշխանությունից չէի հրաժարվի: Ուրեմն ոչ միայն այդ գործարանների գույքն  օտարվեց լոմի գնով, այլև տանիքները, պատուհաններն էին վաճառում, գոմերն ու քարերն էին վաճառում, այ դա է հանցավոր գործարք, եթե կուզեք իմանալ”: 

 Նշենք, որ հարակից զեկուցողը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումանն էր, ում հետ ևս չհամաձայնեց Լևոն Զուրաբյանը: Իսկ հիմնական զեկուցողը`Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանն էլ հավելեց, որ շատ լավ հիշում է, թե որ թվերին ու ում ժամանակ են հանցագործութունները տեղի ունեցել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ