08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր ”Ժառանգությունը” ”

”Իսկ ինչո՞ւ պիտի մասնակցեր ”Ժառանգությունը” ”,-ի պատասխան  Henaran.am-ի հարցին, թե ինչու ”Ժառանգությունը” չէր մասնակցում քառյակի երկու գործընկերների` ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպմանն, այսպես արձագանքեց ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Դիտարկմանը, որ քննարկվել են հանրահավաքի հետ կապված հարցեր, Ռ. Հակոբյանն ասաց, որ ոչ միայն հանրահավաքի հետ կապված հարցեր են քննարկվել: Բացի այդ նա նշեց, որ սա պետք է ընդունել որպես ուղղակի աքսեոմա, որ  եռակողմ կամ երկկողմ հանդիպումներ կարող են լինել: ”Որևէ խնդիր չենք տեսնում, որ կան երրկողմ ու եռակողմ հանդիպումներ: Շատ նորմալ ենք դիտում և որևէ խնդիր չկա աստեղ, չեմ կարծում, որ խնդիր պետք  է առաջանա”,-նկատեց նա:

Հարցին, թե ”Ժառանգութան” ու ԲՀԿ-ի հանդիպում նախատեսվում է, նա պատասխանեց. ”Դրանք միշտ կան օրակարգում, աշխատանքային հանդիպումներ են, կան որ այդ հանդիպումներից լրատվությունը տեղյակ չի լինում կամ անհրաժեշտություն չենք համարում հայտնել այդ մասին, բայց որևէ խնդիր մենք չենք տեսնում”:

Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք իշխանափոխության պահանջը կդրվի հանրահավաքի ժամանակ, ինչը չէր բացառել Ստեփան Մարգարյանն, ապա Ռուբեն Հակոբյանն ասաց. ”12 կետերը, եթե ուշադիր ընթերցել եք, ունի նաև նախաբան, ունի ընդհանուր գնահատականներ և ադ կետերի տրամաբանության մեջ, այո, կա իշխանափոխության խնդիրը, եթե դրանք չեն իրականացվում: Բայց դա, բնականաբար, պետք է միասին քննարկենք, որոշենք, առայժմ միասնական գնահատական դեռ չենք տվել, ժամկետն էլ մինչև սեպտեմբերի 30-ն է, կավարտվի, միասնական գնահատական կտանք”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ