16 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

ՏՏ ոլորտի մրցունակությունը կբարձրացվի

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ”Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին” և ևս երեք օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք միտված են մարդկային կապիտալում ներդրումները խթանելու, ՏՏ ոլորտի հետագա զարգացումն ապահովելու և տարածաշրջանում Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակությունը բարձրացնելու նպատակին:

Առաջարկվում է ՏՏ ոլորտին տրամադրել մի շարք արտոնություններ, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունների համար շահութահարկի 0 տոկոս դրույքաչափի, եկամտային հարկի 10 տոկոս դրույքաչափի կիրառում՝ անկախ ամսական հարկվող եկամտի չափից և այլն: Վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է վերանայել արտոնության տրամադրման ժամկետը՝ մինչև 2017թ., անհրաժեշտության դեպքում երկարաձգելու պայմանով, ինչպես նաև մանրամասն ճշգրտել, թե ինչ է կորցնելու պետբյուջեն արտոնության տրամադրման արդյունքում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ