02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ն տեղյակ է Սիրիայի հայերի խնդիրներին. Ջոն Հեֆերն

՛՛Վաշինգտոնը քաջատեղյակ է հայկական փոքրամասնության ու քրիստոնյա փոքրամասնության խնդիրներին և այս հարցը մենք քննարկել ենք ՀՀ նախագահի հետ: Մենք ամբողջովին տիրապետում ենք այնտեղ տիրող խնդիրների մասին տեղեկատվությանը՛՛, – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ նկատի ունենալով Սիրիայում հայկական համայնքին:

Ինչպես գիտենք Սիրիայի և Իրաքի տարածքում ստեղծված Իսլամական պետության նկատմամբ ԱՄՆ-ն մտադիր է ռազմական գործողություններ սկսել: Այս ամենը վտանգ չի սպառնում արդյո՞ք Սիրիայի հայերին: ՛՛Չէի ուզենա այլ պետությունների կամ տարածաշրջանների մասին հայտարարություն անել, առավել ևս, որ այդ ուղղություններով փորձագետ չեմ: Պարզապես չեմ կարող այդ հարցին պատասխանել՛՛,- ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Նա հրաժարվեց մեկնաբանել Սիրիայի նկատմամբ ԱՄՆ դիրքորոշման և մտադրությունների վերաբերյալ հարցին` նշելով, որ ինքը պատասխանատու է Հայաստանի հետ հարաբերությունների համար: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ