10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Հայաստանի համար սահմանադրական բարեփոխումների չիրականացումը կարող է վտանգ ներկայացնել

“Պարզից էլ պարզ է, որ համակարգային փոփոխությունների հասնելու համար անհրաժեշտ են սահմանադրական բարեփոխումներ: Կարծում եմ, որ այսօր ապագային միտված վտանգը պետք է դիտել ոչ թե սահմանադրական բարեփոխումների անցկացման մեջ, ոչ թե խորհրդարանական համակարգի մեջ, ոչ թե, ինչպես իրենք են ասում, չնայած նման բան չկա, իշխանությունների վերարտադրման մեջ, այլ, իմ կարծիքով՝ ապագային միտված միակ վտանգը ռեվանշիզմի եւ օլիգարխիայի սերտաճումն է”,-ՀՀԿ  գործադիր մարմնի նիստից հետո ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ԲՀԿ եւ ՀԱԿ խմբակցությունների այն մտահոգությանը, թե սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրման վտանգ են պարունակում:

Շարմազանովի խոսքով` անլուրջ է սահմանադրական բարեփոխումները եւ համակարգային բարեփոխումները դարձնել թիրախ ու վտանգ ապագա զարգացումների համար:

” Հայաստանի համար վտանգ կարող են ներկայացնել ոչ թե սահմանադրական բարեփոխումները, այլ դրանց չիրականացումը”,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ