Հայտնի քաղաքական գործիչների տարօրինակ հագուստները /ֆոտոշարք/
Հայտնի քաղաքական գործիչները մշտապես բոլորի ուշադրության կենտրոնում են: Հետեւաբար, բուռն քննարկումների առիթ են դառնում նաեւ նրանց հագուստները:
Օրինակ, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի` օգոստոսի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսը, կարելի է ասել, “տապալվեց”, նրա բաց գույնի կոստյումի պատճառով: Նախագահի հագուստը այնքան արծարծվեց մամուլում եւ համացանցում, որ լրագրողները մոռացան գրել, թե ինչ կարեւոր հայտարարություններ է արել Օբաման ասուլիսի ժամանակ:
Ամերիկացիները իրենց նախագահներից ամենաանճաշակը համարում են Ջորջ Բուշ-կրտսերին: Հատկապես քննադատվում է նախկին նախագահի` կովբոյական գլխարկներ կրելու սովորությունը, քանի որ, համաձայն ամերիկացիների, օտարազգիները կարծում են, թե բոլոր ամերիկացիներն այդպիսի տեսք ունեն:
2011-ին բուռն կերպով քննարկվեց նաեւ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի հագուստը, երբ հանգստի պահին արված նրա լուսանկարում բոլորը նկատեցին մերկ ոտքերին հագած դասական կոշիկները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այն եզակի քաղաքական գործիչներից է, ում քննադատում են ոչ թե հագուստի, այլ դրա բացակայության համար: Վերջերս ամերիկյան Time հանդեսը հեգնանքով քննադատել էր այն լուսանկարները, որտեղ Պուտինը կիսամերկ է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հագուստը եւս մշտապես մարդկանց ուշադրության կենտրոնում է: Մերկելը հազվադեպ է շրջազգեստ կամ զգեստ կրում, իսկ երբ նման դեպքեր լինում են, մամուլն անմիջապես անցնում է կանցլերի հագուստի քննարկմանը: