02 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որքան մեծ է տարիքը, այնքան վտանգավոր է սեքսը /16+/

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ միջին եւ բարձր տարիքի մարդիկ ավելի հաճախ են մոռանում պաշտպանվել սեքսի ժամանակ: Այսպիսով, նոր զուգընկերների հետ հարաբերվելիս նրանց մոտ ավելի է մեծանում սեռավարակներով հիվանդանալու ռիսկը:

Մաշկավեներոլոգներին ավելի հաճախ դիմում են 45-ն անց մարդիկ` տարատեսակ խնդիրներով:

“Թեեւ հակաբեղմնավորիչները ու պահպանակները ավելի շատ ուղղված են դեռահասներին, սակայն ավելի հասուն մարդիկ ավելի շատ են հիվանդանում: 45-ն անց կանայք ավելի շատ են պատահաբար հղիանում, քանի որ այդ տարիքում կլիմաքս է սկսվում, եւ այս պարագայում երբ մոռանում են պահպանակների մասին, էլ ավելի է մեծանում անցանկալի հղիության ռիսկը”,- բացատրում են գիտնականները:

Անպաշտպան սեքսի վատ հետեւանքները մեծահասակների մոտ էլ ավելի են խորանում նաեւ այն պատճառով, որ նրան ամաչում են դիմել բժշկի` ի տարբերություն ավելի երիտասարդների:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ