20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում է

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ։ Քննարկվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։

Չեխիայի արտգործնախարարն ընդունեց Հայաստան այցելելու հրավերը։

Նույն օրը Է.Նալբանդյանն ընդունեց Ամերիկայի հրեական կոմիտեի պատվիրակությանը: Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Ամերիկայի հրեական կոմիտեի կողմից այս տարի ապրիլին արված հայտարարությունը, որում ճանաչվում եւ դատապարտվում էր Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Էդվարդ Նալբանդյանը կարեւորեց միջազգային համատեղ ջանքերը` մարդկության դեմ հանցագործությունների դատապարտման ու կանխարգելման ուղղությամբ:

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում ընթացող գործընթացների, մի շարք միջազգային հիմնահարցերի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ