12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ:

“Հարգելի Նիկոլայ Իվանի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ:

Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները եւ խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ լուման են ներդրել ժամանակակից Ռուսաստանի կայացման ու բարգավաճման գործում:

Հայաստանում Ձեզ գիտեն եւ սիրում են որպես հավատարիմ ընկերոջ, ով մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին եղել է նրա կողքին: Հայ ժողովուրդը միշտ հիշում եւ բարձր է գնահատում ձեր անձնուրաց գործունեությունը 1988թ. դեկտեմբերին սարսափելի երկրաշարժից հետո: Հայաստանի փառավոր որդիների կողքին Դուք ազգությամբ ոչ հայ միակ օտարերկրացին եք, ով արդարացիորեն արժանացել է “Հայաստանի ազգային հերոս” բարձրագույն կոչման, ինչը հիրավի վկայում է Ձեր նկատմամբ հայ ժողովրդի տածած անսահման հարգանքի ու երախտագիտության մասին:

Որպես միջխորհրդարանական համագործակցության հայ-ռուսական հանձնաժողովի համանախագահ՝ Դուք արդեն երկար տարիներ անգնահատելի ներդրում եք ունենում մեր երկրների միջեւ ռազմավարական դաշնակցային գործընկերության ամրապնդման գործում:

Հարգելի Նիկոլայ Իվանի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն, ներդաշնակություն եւ կենսական անսպառ եռանդ”,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ