29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությանը` Ֆիլիպ Կալտենբախի գլխավորությամբ:

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով պատվիրակության անդամներին ՀՀ Ազգային ժողովում, նշել է, որ Ֆրանսիան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և Ֆրանսիայի հետ միջպետական հարաբերությունների զարգացման գործում լուրջ գործոն են հանդիսանում նաև երկու ժողովուրդների միջև պատմամշակութային կապերը և Ֆրանսիայում հայկական մեծ ու ազդեցիկ համայնքի առկայությունը:

Գալուստ Սահակյանն առանձնահատուկ գոհունակությամբ նշել է, որ 2013 թվականի մարտի 19-ին ֆրանսիայի մի խումբ պատգամավորների և նախկին խորհրդարանականների  մասնակցությամբ ստեղծվել է «Արցախի հետ բարեկամության շրջանակ»: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ Ֆրանսիան, հավատարիմ մնալով իր դավանած արժեքային համակարգին և սկզբունքներին, իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության և ազատության համար մղվող պայքարին: Գալուստ Սահակյանը հույս է հայտնել նաև, որ Ֆրանսիայի խորհրդարանը հետևողական կլինի Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող նոր, իրավաբանորեն անխոցելի օրինագծի ներկայացման և ընդունման գործում` հաշվի առնելով Ֆրանսիայի նախագահի հանձնառությունն ու հաստատակամությունն այս ուղղությամբ, քանզի այդ օրենքի նախագիծը հարիր է Ֆրանսիայի կերպարին, և արդարության համար պայքարում կունենա իր զգալի դերակատարությունը:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Կալտենբախը փաստել է, որ հայ-ֆրանսիական կապերը գնում են դեպի երկու ժողովուրդների պատմության խորքերը. Ֆրանսիայի համար բոլոր ճակատագրական պահերին հայերը եղել են ֆրանսիացիների կողքին, պայքարել նրանց հետ միասին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող նոր օրինագծի ստեղծմանը և ընդունմանը` պարոն Կալտենբախը նշել է, որ Թուրքիան պիտի ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի իրադարձությունները չկրկնվեն: Ֆիլիպ Կալտենբախը նշել է, որ 2002 թվականին արդեն եղել է Արցախում և այժմ  ցանկություն ունի կրկին այնտեղ լինելու:

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի պատվիրակությունը այցելել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր` հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը: Պատվիրակության անդամները եղել են նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում` ծանոթանալով Մեծ եղեռնի անհերքելի փաստը վկայող ցուցանմուշներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ