20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 22, 2014

Աշոտյանը նորից մեկնեց

Էստոնիայի կրթության եւ գիտության նախարար Եվգենի Օսսինովսկիի հրավերով ՀՀ կրթության եւ գիտության Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 22-ից 24-ը մեկնել է Էստոնիայի Հանրապետություն:  Այցի ընթացքում նախատեսվում է Հայաստանի եւ Էստոնիայի միջեւ կրթության եւ հետազոտության բնագավառում համագործակցության  համաձայնագրի ստորագրում, ինչպես նաեւ հանդիպումներ Էստոնիայի կրթության եւ գիտության ոլորտի պատասխանատուների հետ:

Մահացել է մանկապղծության համար դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին “Նաիրի”  բժշկական կենտրոնում մահացել է Սերոբ Տեր–Պողոսյանը: Նա Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերն է եւ 2012թ-ի նոյեմբերին դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման՝ մանկապղծության համար: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 139 հոդվածի 3-րդ մասով ՝սեքսուալ բնույթի բռնի գործողությունները: Նշենք, որ Տեր-Պողոսյանը տառապում էր քաղցկեղով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ

Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփոխ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:  Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կողչված “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը: Միջազգային հանրությունը պետք է անհապաղ  կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, […]

Ահաբեկիչները պայթեցրել են Դեյր էզ Զորի Սրբոց նահատակաց հայկական եկեղեցին

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորումը ականապատել եւ պայթեցրել է Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին, որտեղ ամփոփված են Հայոց ցեղասպանության ընթացքում Դեյր էզ Զորի անապատներում զոհված բազմաթիվ հայերի մասունքները, իսկ ցեղասպանության թանգարանում Հայոց Մեծ եղեռնը հավաստող բազմաթիվ վավերագրեր կան։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի