10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում. աշխարհի ամենախոշոր ձեռքերը /ֆոտո/

Թայլանդի 59-ամյա բնակչուհի Դունգջալեյ Սամակսամամը արդեն 50 տարի է` տառապում է սարսափելի հիվանդությամբ, ինչի արդյունքում նրա ձեռքերը ուռել ու մեծացել են: Կնոջ յուրաքանչյուր ձեռքը մի քանի տասնյակ կիլոգրամ է կշռում, սակայն, չնայած դրան, նա հրաժարվում է ձեռքերի վիրահատությունից: 

Կինը պատմել է, որ այս հիվանդությամբ տառապում է դեռեւս մանկությունից եւ մինչ 20 տարեկանն ամաչել է տնից դուրս գալ: Սակայն հետո նրա ծնողները ստիպել են աղջկան աշխատել ընտանեկան խանութում: 

Դունգլջեյի համար շատ դժվար է գլուխը լվանալ կամ այլ տարրական գործեր անել, դրանք նրան սարսափելի ցավ են պատճառում: 25 տարեկանում կինը վիրահատել է ձեռքերը, սակայն հետո ճարպը վերականգնվել է, եւ ձեռքերն էլ ավելի են մեծացել: Բժիշկները ասում են, որ կնոջ միակ փրկությունը նրա ձեռքերը կտրելն է, սակայն կինը հրաժարվում է` հուսալով, որ մի օր իրեն անպայման կբուժեն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ