10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Չեխիայի Հանրապետության խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հրավերով սեպտեմբերի 22-ին պաշտոնական այցով մեկնել է Չեխիա: Պատվիրակության կազմում են ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Տաճատ Վարդապետյանը եւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Խորհրդարանական պատվիրակությունը Պրահայում հանդիպումներ կունենա Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի, Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Դոմինիկ Կարդինալ Դուկայի, Չեխիայի ԱԳՆ Գլխավոր քարտուղար Վլադիմիր Զավազալի, Սենատի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Միրոսլավ Կրեյչայի, պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշի եւ Պրահայի փոխքաղաքապետ Վացլավ Նովոտնիի հետ:

Խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ:

Սեպտեմբերի 26-ի երեկոյան ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան:

 

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ