10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Մտավ նախագահական ու անակնկալի եկավ /վիդեո/

 “Առավոտ“ թերթի իրավական էջի պատասխանատու, լրագրող Ռուզան Մինասյանը իր լրագրողական 25 տարվա գործունեության ընթացքում ոչ մի անգամ ՀՀ նախագահի նստավայր չէր մտել: Սեպտեմբերի 21-ին էլ մտավ՝ մտածելով, որ պիտի լուսաբանի Անկախության տոնի առիթով պարգեւատրումները:

Սակայն զարմացավ՝ իմանալով, որ Հայաստանի Հանրապետության Անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ,  ինչպես նաեւ լրագրողական ակտիվ գործունեության համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգեւատրել է “Մովսես Խորենացի” մեդալով: 

“Անակնկալի եկա, ստսնալ Խորենացի մեդալ ճանաչված ու հարազատ մարդկանց հետ միասին՝ անսպասելի էր : Սա առաջին պետական պարգեւն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ռուզանը: Նա ցանկանում էր ամբիոնից խոսել Հայաստանի իրավական ոլորտի բարեփոխման մասին, բայց արարողակարգը այլ բան էր պահանջում:

Թե ինչ էր ուզում ասել մեր գործընկերուհին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ