10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նախարարը դեսպանին հրավիրել է շրջայց կատարել “Արմավիր” քրեակատարողական հիմնարկում

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին (Քեթի) Լիչին։

Նախարարը տիկին Լիչի խնդրանքով ներկայացրել է նախարարության գերակա, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները: Հովհաննես Մանուկյանը նշել է նաեւ, որ զգալի աշխատանք է կատարվել դատաիրավական համակարգը բարեփոխելու ուղղությամբ:  Այդ ոլորտը մշտապես  գտնվում է նախարարության ուշադրության կենտրոնում եւ ակտիվ պետական քաղաքականության շնորհիվ աշխատանքներ են իրականացվում ոլորտում առկա թերությունները շտկելու եւ կայուն համակարգ ձեւավորելու ուղղությամբ: Նախարարը, ներկայացնելով նախարարության առաջնահերթությունները, նշել է, որ դրանց ընդհանրական նպատակը արդարադատության համակարգի նկատմամբ հանրային վստահության բարձրացումն է՝  կարեւորելով հատկապես այն  աշխատակիցների դերն այդ հարցում, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով շփվում են քաղաքացիների հետ:

Հովհաննես Մանուկյանը անդրադարձել է պետության կողմից կարեւոր խնդիրների լուծմանը հանրային սեկտորի մասնակցության անհրաժեշտությանը եւ  դեսպանի ուշադրությունն է հրավիրել ՀՀ արդարադատության նախարարին կից հանրային խորհրդի աշխատանքներին՝ ընդգծելով, որ Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվելիք բոլոր կարեւոր օրենքների նախագծերը քննարկվում են խորհրդում:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ մարդու իրավունքներին առնչվող հարցեր: Դեսպանը   հետաքրքրվել է հատկապես  դատապարտյալների իրավունքներով  ու պահման պայմաններով: Նախարարը  հավաստիացրել է, որ այդ հարցերը նախարարության ուշադրության կենտրոնում են: Նա նշել է, որ նոր “Արմավիր” քրեակատարողական հիմնարկի շահագործմամբ հնարավոր կդառնա մասնակիորեն լուծել քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը:

Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել եւ էլ ավելի արդյունավետ դարձնել արդարադատության ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությունը:

Հանդիպման ավարտին նախարարը հրավիրել  է դեսպանին առաջիկայում շրջայց իրականացնել “Արմավիր” ՔԿՀ-ում՝ տեղում ծանոթանալով նորակառույց հիմնարկին: Դեսպանը սիրով ընդունել է հրավերը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ