20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2014

Շոտլանդացիների մեծ մասը դեմ է անկախությանը. հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են

Շոտլանդիայում արդեն մշակվել են նախօրեին կայացած հանրաքվեի տվյալները, որոնք ընտրական ռեկորդային ակտիվություն են արձանագրել Միացյալ Թագավորությունում։ Հիշեցնենք, որ Շոտլանդիայում հանրաքվե էր անցկացվում` Մեծ Բրիտանիայից այդ երկրի անկախանալու վերաբերյալ: Շոտլանդիայի անկախանալուն կողմ է քվեարկել մասնակիցների 42%-ը, դեմ` 58%-ը, գրում է BBC-ն։ Շոտլանդիայի անկախությանը կողմ են քվեարկել միայն խոշոր քաղաքի բնակչությունը, մասնավորապես` Գլազգոյի բնակչության 53 տոկոսը կողմ […]

Եվրոպա լիգա. առաջին տուրի արդյունքները

Երեկ տեղի  ունեցավ Եվրոպա լիգայի խմբային փուլի առաջին տուրը։ Ձեզ ենք ներկայացնում գրանցված բոլոր արդյունքները: A խումբ   “Բորուսիա” Մ. – “Վիլյառեալ”` 1։1, գոլերը՝ Հերման 21 – Ուչե 68 “Ապոլոն” – ”Ցյուրիխ”՝ 3։2, գոլերը՝ Պապուլիս 9, Գուլոն 40, Կոչ 87(ինք.)  – Ռիկան 50, Յապի-Յապո 53  B խումբ “Բրյուգե” – “Տորինո”՝ 0։0 “Կոպենհագեն” – ՀԻԿ՝ 2։0, գոլերը՝ […]

Այդ գնահատականը վաղ թե ուշ լինելու է. Նախագահ Սերժ Սարգսյանը Վենետիկում է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Հանրապետության Նախագահը Հռոմում՝ Վիտտորիանո թանգարանային համալիրում մասնակցել է ”Արևելքի առակ. Քրիստոնեությունը նոր հազարամյակի մարտահրավերների առջև” խորագրով լուսանկարների ցուցահանդեսի բացմանը: Այն նպատակ է հետապնդում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Մերձավոր Արևելքի` հազարամյա արմատներ ունեցող` այժմ վտանգված քրիստոնյա համայնքների վիճակի, ինչպես նաև` տարածաշրջանում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման […]

110 դրամանոց ջինսեր` ԴԱՀԿ-ում. Ժողովուրդ

 “Ժողովուրդը” գրում է. “Ուշադրություն. ՀՀ ԴԱՀԿ-ը մանկական ջինսե շրջազգեստներ է աճուրդի հանել: Եվ գուշակեք, թե որքա՞ն է գինը…110 դրամ 8 լումա: Այս ջինսե շրջազգեստներն աճուրդի են հանվել սեպտեմբերի 9-ից: Ցավոք, երեկ լրացավ աճուրդի ժամկետը և այդպես էլ ջինսե շրջազգեստները չգտան իրենց տերերին, քանի որ գնային ոչ մի առաջարկ չի եղել: Հավանաբար, ինչպես Կարեն Դեմիրճյանի անվան […]

“Արթիկ” ՔԿՀ-ում՝ “բեսպրեդել”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, “Արթիկ” քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են “Նուբարաշեն” ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից: “Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը “Արթիկ” ՔԿՀ-ում փորձել է “բեսպրեդել” հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել՝ պատիժը կրելու համար: Նա բանտում հակամարտության մեջ է […]

Շարունակում է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել: “Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: “Ժողովուրդ” օրաթերթը գրել էր, որ դեռեւս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր […]

“Ադրբեջանն այդ պատուհանին կրակում է”. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ իրենց թերթի թղթակցի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասել է, որ երեկվա միջադեպը, երբ շփման գծի հարավային մասում ադրբեջանցի դիպուկահարը սպանել է ԼՂՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ, 1990թ.-ին ծնված Մհեր Հակոբյանին՝ Բաքվի պատասխանն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: “Նախօրեին Երևանում Ջեյմս Ուորլիքը խոսել էր բանակցային […]

Իր կալիբրի բան չէ. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ “Ժողովուրդ” թերթը գրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը վրաց արտգործնախարար Փանջիկիձեին է նվիրել իր նկարը: “Իրականում վրաց իշխանություններն ապշած են դեսպանի պահվածքից, բայց ոչ միայն այն պատճառով, որ նա իր նկարն է նվիրել: Ի դեպ, նկարում իր` աշխարհի չեմպիոնի հաղթանակն է ֆիքսված` կրծքին СССР լոգոն: Մարդն այնքան հեռու […]

Պնդում են հրաժեշտ տալ. Իրավունք

 “Իրավունքը” գրում է, որ ըստ “Ժառանգությանը” մոտ կանգած աղբյուրի՝ ներսի տարաձայնությունները հերթական անգամ սրվել են “եռյակի” վերածված “քառյակի” հանրահավաքին ընդառաջ: “Այն, որ “եռյակաքառյակային” ձևաչափը ծառայում է Ռոբերտ Քոչարյանի վերադարձի նպատակին, դրանում կարծես թե կուսակցությունում համոզված են բոլորը ու բոլորն էլ դա անընդունելի են համարում: Կարծես կա ընդհանուր մտայնություն՝ ժամանակի ընթացքում հրաժեշտ տալ ՛՛եռյակաքառյակին՛՛: Պարզապես բավականին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի