11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Շարունակում է. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ “Օրինաց երկիր” կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող ընկերությունը շարունակում է օրենք խախտել:

“Օրինականություն քարոզող Բաղդասարյանի ընկերությունը գրեթե ամեն ամիս հայտնվում է ՀՀ ֆինանսների նախարարության ուշադրության կենտրոնում: “Ժողովուրդ” օրաթերթը գրել էր, որ դեռեւս օգոստոս ամսին ընկերության տնօրեն Պողոս Շահինյանը “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ի անունով Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, որի վերաբերյալ հայտարարագիր չէր ներկայացրել` տուգանվելով 50.000 դրամի չափով։ Իսկ ահա այս անգամ` սեպտեմբերի 4-ին, նույն Պողոս Շահինյանը “Հայասի Գրուպ” ՍՊԸ-ի անունով հերթական անգամ Հայաստան էր ներմուծել ալյումինե պտուտակավոր խցաններ, սակայն հայտարարագրած փաստաթղթերը ժամանակին չի ներկայացրել մաքսային մարմին: ՀՀ ֆինանսների նախարարությունը դարձյալ նրան տուգանել է սիմվոլիկ` 50.000 դրամ գումարով»”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ