20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2014

Մանվել Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի աջակցությամբ

”Երկրապահ կամավորականների միությունը Զորավար Մանվել Գրիգորյանի և մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի աջակցությամբ այսօր Իջևան քաղաքում մեկնարկում է  տոնական միջոցառումը,որը նվիրվում է Անկախության տոնին”, – այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում տոնական արարողությունը բացեց  ԵԿՄ  փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Հանդիսավոր արարողությունը բացվեց Հայաստանի և Արցախի դրոշների վեր բարձրացումով` Հայաստանի հիմնի հնչունների ներքո: Քահանայի աղոթքից հետո մեկ րոպե […]

Ջրամբարների չորության պատճառը

“Սակավաջուր ռեժիմը պայմանավորված է նրանով, որ աշնանային և ձմեռային ամիսներին տեղումները շատ ցածր են եղել` ձնածածկույթը նորմայից երկու-երեք անգամ քիչ է եղել” –նկատեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը՝ ամդրադառնալով խնդրահարույց թեմային՝ ջրամբարների սակավաջրությանը: Համեմատության համար` Ախուրյանի ջրամբարում առավելագույն լցվածությունը այս տարի կազմել է 271 միլիոն, մինչդեռ 2013 թվականին այն եղել է 492 […]

Մահացել է Արցախի նախագահին ուղեկցող ոստիկաններից մեկը

Արցախի նախագահ Բակո Սահակյանին ուղեկցող, վթարի ենթարկված ճանապարհային ոստիկաններից մեկը մահացել է հիվանդանոցում: Նշենք, որ դեպքը պատահել է երեկ՝  սեպտեմբերի 18-ին, Սյունիքի մարզում: Ոստիկաններն աշխատել են Արցախի ճանապարհային ոստիկանությունում: Դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը:  

Գերի ընկած բրիտանացի լրագրողի տեսահաղորդագրությունը հայտնվել է համացանցում /վիդեո/

 “Իսլամական հանրապետություն” խմբավորումը նոր տեսանյութ է հրապարակել, որում Տեսանյութում լրագրող Ջոն Քենտիլը միայնակ նստակ էմութ սենյակում, նրա ձայնը պարզ ու հանգիստ է: Լրագրողը, կարդալով նախապես գրված սցենարը, ասում է, որ ինքը եկել է Սիրիա 2012-ի նոյեմբերին, որտեղ իրեն առևանգել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Ներկայանալով որպես լրագրող, ով աշխատել է մի շարք խոշոր բրիտանական թերթերում, […]

Կոռուպցիայի եւ դոպինգի դեմ

      ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ սեպտեմբերի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող սպորտի նախարարների համաժողովը:   Համաժողովի օրակարգում ընդգրկված են սպորտի կառավարման ոլորտում կոռուպցիայի, մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների և համաեվրոպական սպորտային համագործակցության ներկա քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:   Համաժողովի շրջանակներում նախարար Գաբրիել Ղազարյանը ստորագրել է Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ […]

Կատուն կմլավի, շունն էլ կհաչի. ՛՛Դաշնակցության՛՛ ակնարկը

 ”Քառյակի վերջին նիստը, քննարկումներն ու եզրակացություններն անցել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք միմյանց հասկացել ենք, որ կա առանցքային խնդիր, որի շուրջ տարաձայնություններ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  Նիստի ընթացքում նաև պայմանավորվածություն է եղել, որ քաղաքական ուժերը պետք է փորձեն  առավելագույնս կոռեկտ լինել միմյանց հանդեպ, ցեխ չշպրտել: ”Այլ […]

Չկա այդ հարցը, չկա խնդիր իշխանությունների հետ

”ՀՅԴ-ն իշխանությունից դուրս է եկել մի պահանջով` արտաքին` ֆուտբոլային քաղաքականության հետ կապված, և արդեն երկու-երեք տարի է, որ այդ խնդիրն իշխանության դեմ դրված չէ, իշխանությունն ինքն է հետ քաշվել, և մեծ հաշվով` ”Դաշնակցությունն” ոչ մի խնդիր չունի իշխանության առջև”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք միայն սահմանադրական բարեփոխումներն […]

Իմ որդին ինքնակամ կռվում է Ուկրաինայի հարավ-արեւելքում. Պորոշենկո

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդին կռվում է երկրի հարավ-արեւելքում: Այդ մասին Պորոշենկոն ասել է CNN-ին տված հարցազրույցում: “Իմ որդին այնտեղ է, նա գնացել է իր սեփական կամքով եւ ղեկավարում է հրետանային խումբը”,- ասել է նախագահը` ընդգծելով, որ իր որդին ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցը եւ Օքսֆորդը: Ընդ որում` դասակից, որտեղ ծառայում է նախագահի որդին, օրերս […]

Լեւոն Զուրաբյանն ու Նաիրա Զոհրաբյանը բանտ կնստե՞ն

Լրագրող Մենուա Հարությունյանը Ֆեյսբուքի իր տարեգրքում գրել է. “Դաշնակցականներին անսկզբունքայնության մեջ մեղադրող լեւոնականներն ու բարգավաճականները պատրա՞ստ են հանուն իրենց կուսակցության գաղափարախոսության բանտ նստել, ինչպես ժամանակին դա արեցին դաշնակցականները. ի դեպ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեթեւ ձեռքով: Արման Մուսինյանը, Լեւոն Զուրաբյանը, Նաիրա Զոհրաբյանը, Վարդան Օսկանյանը եւ այլոք պատրա՞ստ են Վահան Հովհաննիսյանի, Գեղամ Մանուկյանի եւ այլ դաշնակցականների նման բանտ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի