09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կատուն կմլավի, շունն էլ կհաչի. ՛՛Դաշնակցության՛՛ ակնարկը

 ”Քառյակի վերջին նիստը, քննարկումներն ու եզրակացություններն անցել են շատ հանդարտ, փոխադարձ ըմբռնման մթնոլորտում: Մենք միմյանց հասկացել ենք, որ կա առանցքային խնդիր, որի շուրջ տարաձայնություններ կան”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:  Նիստի ընթացքում նաև պայմանավորվածություն է եղել, որ քաղաքական ուժերը պետք է փորձեն  առավելագույնս կոռեկտ լինել միմյանց հանդեպ, ցեխ չշպրտել:

”Այլ բան է, որ որոշ լրատվամիջոցներում, որոշ անհատների կողմից հերթական անգամ ՀՅԴ-ին պիտակավորելու  մոտեցումները թափ են առել: Սա մեզ համար նորություն չէ: Երբ մենք որևէ քայլ ենք անում, հստակ գիտակցում ենք նաև այդ քայլի արձագանքները: Եթե մենք գիտենք, որ այդ քայլն ամենաճիշտն է, այդ արձագանքները դառնում են երկրորդական: Շեքսպիրն ասում էր` կատուն կմլավի, շունն էլ կհաչի”,-շեշտեց ՀՅԴ պատգամավորը: 

Ինչ վերաբերում է հրապարակումներին, թե քառյակում կոնսոլիդացնող կոնկրետ ուժ կա, Վարդանյանն ընդգծեց` քառյակում չի եղել մեծ ու փոքրի խնդիր, եղել է իրավահավասար ուժերի հարաբերություն:

”Մենք նման հարաբերություն ոչ մեկի հետ երբեք չենք ունեցել ու չենք ունենալու: Եթե ”Դաշնակցության” հետ փորձ արվի խոսել ոչ հավասար դիրքերից, ապա տուժողները մենք չենք լինելու”,-եզրափակեց նա: 

Հիշեցնենք, այն բանից հետո, երբ ՀՅԴ-ն հայտարարեց, որ չի մասնակցի քառյակի հանրահավաքին, սոցցանցերում պրոբհկ-ական եւ հակկ-ական շրջանակները ինֆորմացիոն պատերազմ հայտարարեցին ՛՛Դաշնակցությանը՛՛: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ