11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Մանվել Գրիգորյանի եւ Սերժ Սարգսյանի աջակցությամբ

”Երկրապահ կամավորականների միությունը Զորավար Մանվել Գրիգորյանի և մեր մարտական ընկեր Սերժ Սարգսյանի աջակցությամբ այսօր Իջևան քաղաքում մեկնարկում է  տոնական միջոցառումը,որը նվիրվում է Անկախության տոնին”, – այսօր Տավուշի մարզի Իջևան քաղաքում տոնական արարողությունը բացեց  ԵԿՄ  փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը:

Հանդիսավոր արարողությունը բացվեց Հայաստանի և Արցախի դրոշների վեր բարձրացումով` Հայաստանի հիմնի հնչունների ներքո: Քահանայի աղոթքից հետո մեկ րոպե լռությամբ հարգվեց Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը:

Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ փոխգնդապետ Սահակյանը իր խոսքում նկատեց, որ մենք ունենք հզոր ու մարտունակ բանակ, նա նշեց որ պատերազմի միջով անցած մարդկանց համար պարզ է , թե ինչ գնով է նվաճվել այսօրվա անկախությունը:

Այնուհետև փոխգնդապետը դիմեց երիտասարդնրին` հղում անելով գեներալ Մանվել Գրիգորյանին . ”Ով է երկրապահը: Երկրապահը հայ մարդն է ասում է` զորավարը:  Երկիրը պահողը մենք ենք: Զինվորական գործի մեջ ամենակարևորը ոչ միայն ազատագրելն է այլ նաև պահելը: Ավագ սերունդը արդեն ազատագրել է, հարկավոր է պահել ձեռք բերածը”:

Զոհված ազատամարտիկի մայր Լաուրա Օհանյանը նկատեց, որ իր տղան բախտ չունեցավ ունենալու երկրապահի վկայական, բայց նա կյանքը տվեց հանուն այս օրվան:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ