09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Կոռուպցիայի եւ դոպինգի դեմ

 

 

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը գտնվում է Շվեյցարիայում, որտեղ սեպտեմբերի 18-ին իր աշխատանքն է սկսել Եվրոպայի Խորհրդի կողմից անցկացվող սպորտի նախարարների համաժողովը:

 

Համաժողովի օրակարգում ընդգրկված են սպորտի կառավարման ոլորտում կոռուպցիայի, մարզական մրցումների ընթացքում մեքենայությունների և համաեվրոպական սպորտային համագործակցության ներկա քաղաքականությանն առնչվող այլ հարցեր:

 

Համաժողովի շրջանակներում նախարար Գաբրիել Ղազարյանը ստորագրել է Եվրոպայի Խորհրդի կողմից պատրաստած մասնակի համաձայնագիր՝ ուղղված սպորտում հանդիպող հովանավորչության և մեքենայությունների դեմ պայքարին, որտեղ իրենց մեծ բաժինն ունեն նաև հակակոռուպցիոն և հակադոպինգային աշխատանքները:

 

Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Չիթչյան

 

 

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ