20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Սեպտեմբերի 19, 2014

“Ով որ նման հոտ է առնում, շնչառական օրգանների խնդիր ունի”

 ՀՅԴ-ը կոալիցիա չի կազմելու ՀՀԿ-ի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ նման լուրեր մշտապես գրվում են մամուլում, հիմա էլ ասվում է, թե գարնանը ՀՅԴ-ը պորտֆելներ է վերցնելու: “Կգա հունվարը, կգա գարունը, նույնը կլինի, սրանով բան չի փոխվելու”,-ասաց նա: Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե սահմանադրական […]

Սպանել է դստերը եւ 6 թոռներին /ֆոտո/

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում 51-ամյա տղամարդը գնդակահարել է իր աղջկան ու վեց թոռներին, որոնք եղել են 3 ամսականից 10 տարեկան, ապա ինքնասպան է եղել, տեղեկացնում է BBC-ն: Հայտնի է, որ  Դոն Սփիրիթը, նախքան ինքնասպան լինելը, զանգահարել է ոստիկանություն եւ պատմել կատարվածի մասին:   Թե որն է եղել նման դաժան արարքի պատճառը, առայժմ հայտնի չէ: Հարկ է […]

Սեքս սկանդալում հայտնված Հովհաննես Թոմքաջյանը տուժող է ճանաչվել

“Ֆեյսբուք” սոցիալական ցանցում՝ ՀՊՃՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի անձնական էջին ապօրինի տիրանալու դեպքի առթիվ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի շրջանակներում Հ. Թոքմաջյանը ճանաչվել է որպես տուժող:  ՀՊՃՀ Տեղեկատվական եւ Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետ Վլադիմիր Խոեցյանը 2014 թվականի սեպտեմբերի 05-ին հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը, անհայտ անձը, անհայտ եղանակով տիրացել […]

Անոմալ երևույթներ Հայաստանում

Ամերիկյան տիեզերական հետազոտությունների գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ այս տարվա օգոստոսը վերջին 130 տարվա ամենաշոգ օգոստոսն է եղել, ինչը մասնագետները համարում են անոմալիա: Հայաստանում նույնպես կան անոմալ երևույթներ և մասնագետների խոսքով՝ 2000 թվականին Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բոլոր ամսիներին բարձր է եղել նորմայից: Ընդհանրապես Հայաստանում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2011  թվականին Մեղրիում` 43,7 աստիճան: Իսկ […]

Անկախության տոնի առթիվ Միհրան Պողոսյանի հրամաններով հարկադիր կատարողներն արժանացել են խրախուսանքների եւ պարգեւների

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակի առթիվ ծառայողական պարտականությունները եւ առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրամաններով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության 20 աշխատակից խրախուսվել է շնորհակալագրով, 9-ը հարկադիր կատարող` կոչումով, 7-ը՝ հուշանվերով, 3-ը նշանակվել են ավագ հարկադիր կատարողի պաշտոնում, իսկ 52 աշխատակից խրախուսվել է դրամական պարգեւատրմամբ: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը […]

Զուրաբյանը նույնիսկ զարմացած է. եռյակը հանդիպում է ունեցել

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում նիստ էին գումարել ՀԱԿ, ԲՀԿ և “Ժառանգություն” խմբակցությունների ներկայացուցիչները: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենց քննարկումը շատ արդյունավետ է եղել և ձևավորել են օրակարգ, որը շատ լուրջ հեռանկարներ է բացելու Հայաստանում արմատական փոփոխությունների և ժողովրդավարացման առումով: Եռյակը նախատեսում է 8 քաղաքում հանրահավաքներ անցնակցնել: “Ստեղծվել են եռակողմ […]

Ոչ մի արտոնություն

 ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) գործ է հարուցվել Գորիսի բնակիչ  Արմեն Ասլանյանի նկատմամբ: Ըստ մամուլի հրապարակումների, վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ տղան է: Ի դեպ, news.am-ի հետ զրույցում Ս. Խաչատրյանն ասել էր, որ  ինքը “նրա հետ ոչ […]

Կանձրևի

Սեպտեմբերի 19-23-ին արևելյան շրջաններում` ժամանակ առ ժամանակ, շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ, արևելյան շրջաններում մառախուղ: Քամին` հյուսիս–արևելյան 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ 20-25մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-21-ին էապես չի փոխվի, 22-23-ին արևելյան շրջաններում կբարձրանա 2-3 աստիճանով: 

“Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները”. Շոտլանդիայի վարչապետն ընդունել է իրենց պարտությունը

Շոտլանդիայի վարչապետ, “Շոտլանդիայի ազգային կուսակցության” նախագահ Ալեքսանդր Սալմոնդն ընդունել է, որ իրենք պարտվել են  Անկախության հանրաքվեում, գրում է Interfax.ru-ն: Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո Սալմոնդը հայտարարել է. “Ես ափսոսանքով ընդունեցի արդյունքները, սակայն մենք հարգում ենք շոտլանդացի ժողովրդի որոշումը: Ես ճանաչում եմ արդյունքները ու խոստանում եմ կառուցողական աշխատել”։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՕգոստոսիՀոկտեմբերի