11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Զուրաբյանը նույնիսկ զարմացած է. եռյակը հանդիպում է ունեցել

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցությունում նիստ էին գումարել ՀԱԿ, ԲՀԿ և “Ժառանգություն” խմբակցությունների ներկայացուցիչները: Նիստից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ իրենց քննարկումը շատ արդյունավետ է եղել և ձևավորել են օրակարգ, որը շատ լուրջ հեռանկարներ է բացելու Հայաստանում արմատական փոփոխությունների և ժողովրդավարացման առումով: Եռյակը նախատեսում է 8 քաղաքում հանրահավաքներ անցնակցնել: “Ստեղծվել են եռակողմ համատեղ կառույցներ, որոնք պետք է նախապատրաստեն հանրահավաքները և իրազեկեն հանրահավաքի մասին”,-նշեց նա:

“Այս հանրահավաքը կդառնա շրջադարձային կետ Հայաստանի քաղաքական գործընթացների համար: Այս ամբողջ գործընթացը թափով գնում է առաջ, մենք լիակատար փոխըմբռնում ունենք և լցված ենք հույսով, որ սկսված գործը լավ ավարտ է ունենալու”,- ընդգծեց Լ. Զուրաբյանը: Նա նշեց, որ հանրահավաքին կուսակցությունների առաջնորդների մասնակցության հարցը չեն քննարկել: “Օրակարգը կապված է Հայաստանը զարգացման ուղղու վրա դնելու, ժողովրդավարացման և մի գործընթաց սկսելու, որը պետք է ավարտվի հայ ժողովրդին արժանի իշխանության ձևավորմամբ: Պետք է լինի մի իշխանություն, որը կվայելի ժողովրդի վստահությունը, և որն այս ամենն ունենալով` կարող է մեծ գործեր անել Հայաստանի զարգացման ուղղությամբ, և մեր պահանջները ձևավորվելու են` ելնելով այս հենակետից”:

ՀԱԿ պատգամավորը շեշտեց, որ եռյակում հեշտ են գալիս համաձայնությունների, և դա որքան զարմանալի է, այնքան էլ ողջունելի է: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ