Ոչ մի արտոնություն

ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (խոշոր չափի թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) գործ է հարուցվել Գորիսի բնակիչ Արմեն Ասլանյանի նկատմամբ:
Ըստ մամուլի հրապարակումների, վերջինս Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հորաքրոջ տղան է: Ի դեպ, news.am-ի հետ զրույցում Ս. Խաչատրյանն ասել էր, որ ինքը “նրա հետ ոչ մի կապ եւ առնչություն չունեմ, շատերը հորքուրի տղաներ ունեն, տեղներն էլ չգիտեն”:
Իսկ օրերս Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում հայտնաբերել եւ ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել 1992 թ. ծնված Ռոման Գ.-ին, որը հուլիսի 8-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի /մարդուն առեւանգելը/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Նա Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդին է:
Նշանակում է սա արդյոք, որ օրենքի առաջ բոլորը պատասխանատու են դառնում: