05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Չկա այդ հարցը, չկա խնդիր իշխանությունների հետ

”ՀՅԴ-ն իշխանությունից դուրս է եկել մի պահանջով` արտաքին` ֆուտբոլային քաղաքականության հետ կապված, և արդեն երկու-երեք տարի է, որ այդ խնդիրն իշխանության դեմ դրված չէ, իշխանությունն ինքն է հետ քաշվել, և մեծ հաշվով` ”Դաշնակցությունն” ոչ մի խնդիր չունի իշխանության առջև”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը` ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե արդյոք միայն սահմանադրական բարեփոխումներն էին պատճառը, որ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել եռյակի հանրահավաքին:

Կ. Քոչարյանը նկատեց, որ այս օրերին ՀՅԴ-ին շատ էին ”քլնգում”, բայց այս ուժն առավել ազնիվ է այն առումով, որ միշտ էլ պահանջել են անցում կատարել խորհրդարանական կառավարման ձևին: ” ”Դաշնակցությունն” երբեք չունի ընդունված լիդեր, ու նրանք հասկանում են, որ իրենց դիրքեեը կավելանան քաղաքական գործընթացներում, եթե դառնա հարյուր տոկոս համամասնական համակարգ, ներկայացուցչյությունն ԱԺ-ում մեծ կլինի այս դեպքում”:

Միաժամանակ նա չի բացառում, որ ՀՅԴ-ը խաղեր կտա իշխանության հետ, իսկ անունը կլինի կոալիցիա, թե այլ, այդքնա էլ կարևոր չէ: ”Չկա հայ-թուրքական հարաբերությունների հարցը, չկա խնդիր իշխանության հետ”,-եզրափակեց նա: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ