07 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

“Արթիկ” ՔԿՀ-ում՝ “բեսպրեդել”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Գյումրիի նախկին քաղաքապետի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին, “Արթիկ” քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են “Նուբարաշեն” ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից:

“Ժողովուրդ” օրաթերթի տեղեկություններով՝ Ղուկասյանը “Արթիկ” ՔԿՀ-ում փորձել է “բեսպրեդել” հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել՝ պատիժը կրելու համար:

Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ, և, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգներին, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ: Ամենայն հավանականությամբ ՔԿՀ ղեկավարությունը ”գլուխն ազատելու” համար խնդրել է երևանյան վերադասին՝ Վահե Ղուկասյանին “Նուբարաշեն” ՔՀԿ տեղափոխել”,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ