10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Իր կալիբրի բան չէ. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ “Ժողովուրդ” թերթը գրել էր, որ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը վրաց արտգործնախարար Փանջիկիձեին է նվիրել իր նկարը:

“Իրականում վրաց իշխանություններն ապշած են դեսպանի պահվածքից, բայց ոչ միայն այն պատճառով, որ նա իր նկարն է նվիրել: Ի դեպ, նկարում իր` աշխարհի չեմպիոնի հաղթանակն է ֆիքսված` կրծքին СССР լոգոն: Մարդն այնքան հեռու է դիվանագիտությունից, որ Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող երկրի ԱԳ նախարարին նման լուսանկար է նվիրում: 

Բացի այդ, Վարդանյանն ամենուրեք հայտարարում է, որ Վրաստանում դեսպանի պաշտոնն իր կալիբրի բանը չէ, եւ ինքը ժամանակավոր է այդտեղ: Վրաց իշխանությունն այս հայտարարությունը որպես վիրավորանք է ընկալել, քանի որ Վրաստանն այսօր միակ բանուկ ուղին է մեզ աշխարհին կապող և զարմացած են, թե ինչպես է Հայաստանը դեսպան ուղարկել մի մարդու, ով չի գիտակցում իր անմիջական հարևանների հետ հարաբերությունների ողջ կարևորությունը”,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ